Add to favourites

Under development

«Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Վերջին տարիներին, Հայաստանում նկատելի քայլեր են ձեռնարկվել ազգային և ոլորտային զարգացման քաղաքականություններում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողակա­նու­թյան ներդրման և շեշտադրման ուղղությամբ: Այդուհանդերձ, կլիմայական նպատակները լիարժեք ձևակերպված չեն, ինչպես նաև կլիմայի փոփոխու­թյան խնդիրներն այդ ռազմավարություններում բավարար չափով հասցեագրված չեն և ավելի շատ դիտարկվում են որպես քաղաքականության լրացուցիչ, այլ ոչ թե առանցքային բաղադրիչ, թեև կլիմայի փոփոխությանն առնչվող ոլորտների քաղաքականության շարադրանքներում գնալով ավելի շատ են ընդգծվում կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը և դրանց հասցեագրման կարևորությունը:

ՄԱԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, Փարիզյան համաձայնագրի և ոլորտում ընդունված այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համակարգաստեղծ գործողություն­ների մասով Հայաստանի ստանձնած պարտավորություն­ների արդյու­նա­վետ իրակա­նա­ցումը ենթադրում է պետության ջանքերի համակարգված և հետևո­ղա­կան գործադրում:

Երկրի կլիմայական քաղաքականության իրականացումը ենթադրում է համապա­տաս­խան միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարական պլանավորում, ինչը պետք է արտահայտվի մի շարք փաստաթղթերի՝ ինչպես նաև դրանցում սահմանված ծրագրերի ու գործողությունների պլանների ընդունման և պարբերաբար վերանայման միջոցով: Նշված փաստաթղթե­րի մի մասն արդեն ընդունված է, սակայն դրանք ունեն որոշակի կենսացիկլ և, հետևաբար, պարբերաբար վերանայման կարիք: Ակնկալվում է, որ հաջորդ շրջափու­լերում արդեն դրանք կբխեն օրենսդրորեն ամրագրված ելակետերից, երբ հստակ սահմանված կլինեն այդ փաստաթղթերի շրջանակները և դրանց ներկայացվող պահանջները, անհրաժեշտ տեղեկատվական հոսքերի կառավարման սխեմաները, մշակման, քննարկման և վերանայման ժամկետ­ներն ու պատասխանատուները, հանրային մասնակցության և հաշվետվողա­կանության ընթացակարգերը:

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է.

  • Հստակ սահմանված կլիմայական նպատակներ և ոլորտային զարգացման քաղաքականություններում ներկառուցված կլիմայական նկատառումներ
  • Պատշաճ սպասարկվող միջազգային հանձնառություններ
  • Կլիմայական քաղաքականության ռազմավարական շրջանակ
  • Հստակ սահմանված իրավասությունների և պարտականությունների շրջանակ
  • Ներդրված նորարարական ֆինանսավորման մեխանիզմներ
  • ՋԳ արտանետումների, ստացված աջակցության և քաղաքականության իրականացման արդյունքների հաշվառման ինստիտուցիոնալ համակարգ:
  • Discussed

    27.09.2024 - 12.10.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, Healthcare, Security, Agriculture, Education and science, State revenue, Nature protection, Aviation, Urban planning, International relations, Energy and natural resources, Economy, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations, Cadastre, Constitutional and administrative legislation, Use of atomic energy, Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy, *, Administrative Offenses, Inspection system, High tech industry

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1640

Print