Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Վերջին տարիներին, Հայաստանում նկատելի քայլեր են ձեռնարկվել ազգային և ոլորտային զարգացման քաղաքականություններում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողակա­նու­թյան ներդրման և շեշտադրման ուղղությամբ: Այդուհանդերձ, կլիմայական նպատակները լիարժեք ձևակերպված չեն, ինչպես նաև կլիմայի փոփոխու­թյան խնդիրներն այդ ռազմավարություններում բավարար չափով հասցեագրված չեն և ավելի շատ դիտարկվում են որպես քաղաքականության լրացուցիչ, այլ ոչ թե առանցքային բաղադրիչ, թեև կլիմայի փոփոխությանն առնչվող ոլորտների քաղաքականության շարադրանքներում գնալով ավելի շատ են ընդգծվում կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը և դրանց հասցեագրման կարևորությունը:

ՄԱԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, Փարիզյան համաձայնագրի և ոլորտում ընդունված այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համակարգաստեղծ գործողություն­ների մասով Հայաստանի ստանձնած պարտավորություն­ների արդյու­նա­վետ իրակա­նա­ցումը ենթադրում է պետության ջանքերի համակարգված և հետևո­ղա­կան գործադրում:

Երկրի կլիմայական քաղաքականության իրականացումը ենթադրում է համապա­տաս­խան միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարական պլանավորում, ինչը պետք է արտահայտվի մի շարք փաստաթղթերի՝ ինչպես նաև դրանցում սահմանված ծրագրերի ու գործողությունների պլանների ընդունման և պարբերաբար վերանայման միջոցով: Նշված փաստաթղթե­րի մի մասն արդեն ընդունված է, սակայն դրանք ունեն որոշակի կենսացիկլ և, հետևաբար, պարբերաբար վերանայման կարիք: Ակնկալվում է, որ հաջորդ շրջափու­լերում արդեն դրանք կբխեն օրենսդրորեն ամրագրված ելակետերից, երբ հստակ սահմանված կլինեն այդ փաստաթղթերի շրջանակները և դրանց ներկայացվող պահանջները, անհրաժեշտ տեղեկատվական հոսքերի կառավարման սխեմաները, մշակման, քննարկման և վերանայման ժամկետ­ներն ու պատասխանատուները, հանրային մասնակցության և հաշվետվողա­կանության ընթացակարգերը:

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է.

  • Հստակ սահմանված կլիմայական նպատակներ և ոլորտային զարգացման քաղաքականություններում ներկառուցված կլիմայական նկատառումներ
  • Պատշաճ սպասարկվող միջազգային հանձնառություններ
  • Կլիմայական քաղաքականության ռազմավարական շրջանակ
  • Հստակ սահմանված իրավասությունների և պարտականությունների շրջանակ
  • Ներդրված նորարարական ֆինանսավորման մեխանիզմներ
  • ՋԳ արտանետումների, ստացված աջակցության և քաղաքականության իրականացման արդյունքների հաշվառման ինստիտուցիոնալ համակարգ:
  • Քննարկվել է

    27.09.2024 - 12.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն, Կառավարչական իրավահարաբերություն, Վարչական իրավախախտում, Տեսչական համակարգ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1325

Տպել