-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները։
Կլիմայի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և այլ իրավական ակտերից։
Օրենքը պետք է իրավական հիմքեր ապահովի երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, դրանց ուղղված ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի, ոլորտային քաղաքականությունների մեջ կլիմայական նկատառումների ներկառուցման, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգում կլիմայական ֆինանսների ինտեգրման, այդ գործընթացների համակարգման, հսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորման ու զարգացման, ինչպես նաև ոլորտի համար անհրաժեշտ իրավական զարգացումների ուղղորդման համար:
-
Քննարկվել է
27.09.2024 - 12.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն, Կառավարչական իրավահարաբերություն, Վարչական իրավախախտում, Տեսչական համակարգ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1637
Տպել