Add to favourites

Under development

«Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները։

Կլիմայի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և այլ իրավական ակտերից։

Օրենքը պետք է իրավական հիմքեր ապահովի երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, դրանց ուղղված ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի, ոլորտային քաղաքականությունների մեջ կլիմայական նկատառումների ներկառուցման, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգում կլիմայական ֆինանսների ինտեգրման, այդ գործընթացների  համա­կարգման, հսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակար­գե­րի ձևավորման ու զարգացման, ինչպես նաև ոլորտի համար անհրաժեշտ իրավական զարգա­ցում­ների ուղղորդման համար:

  • Discussed

    27.09.2024 - 12.10.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, Healthcare, Security, Agriculture, Education and science, State revenue, Nature protection, Aviation, Urban planning, International relations, Energy and natural resources, Economy, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations, Cadastre, Constitutional and administrative legislation, Use of atomic energy, Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy, *, Administrative Offenses, Inspection system, High tech industry

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1638

Print