-
1 - За
-
0 - Против
Վերջին տարիներին, Հայաստանում նկատելի քայլեր են ձեռնարկվել ազգային և ոլորտային զարգացման քաղաքականություններում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ներդրման և շեշտադրման ուղղությամբ: Այդուհանդերձ, կլիմայական նպատակները լիարժեք ձևակերպված չեն, ինչպես նաև կլիմայի փոփոխության խնդիրներն այդ ռազմավարություններում բավարար չափով հասցեագրված չեն և ավելի շատ դիտարկվում են որպես քաղաքականության լրացուցիչ, այլ ոչ թե առանցքային բաղադրիչ, թեև կլիմայի փոփոխությանն առնչվող ոլորտների քաղաքականության շարադրանքներում գնալով ավելի շատ են ընդգծվում կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը և դրանց հասցեագրման կարևորությունը:
ՄԱԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի, Փարիզյան համաձայնագրի և ոլորտում ընդունված այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համակարգաստեղծ գործողությունների մասով Հայաստանի ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացումը ենթադրում է պետության ջանքերի համակարգված և հետևողական գործադրում:
Երկրի կլիմայական քաղաքականության իրականացումը ենթադրում է համապատասխան միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարական պլանավորում, ինչը պետք է արտահայտվի մի շարք փաստաթղթերի՝ ինչպես նաև դրանցում սահմանված ծրագրերի ու գործողությունների պլանների ընդունման և պարբերաբար վերանայման միջոցով: Նշված փաստաթղթերի մի մասն արդեն ընդունված է, սակայն դրանք ունեն որոշակի կենսացիկլ և, հետևաբար, պարբերաբար վերանայման կարիք: Ակնկալվում է, որ հաջորդ շրջափուլերում արդեն դրանք կբխեն օրենսդրորեն ամրագրված ելակետերից, երբ հստակ սահմանված կլինեն այդ փաստաթղթերի շրջանակները և դրանց ներկայացվող պահանջները, անհրաժեշտ տեղեկատվական հոսքերի կառավարման սխեմաները, մշակման, քննարկման և վերանայման ժամկետներն ու պատասխանատուները, հանրային մասնակցության և հաշվետվողականության ընթացակարգերը:
Օրենքի ընդունմամբ ակնկալվում է.
- Հստակ սահմանված կլիմայական նպատակներ և ոլորտային զարգացման քաղաքականություններում ներկառուցված կլիմայական նկատառումներ
- Պատշաճ սպասարկվող միջազգային հանձնառություններ
- Կլիմայական քաղաքականության ռազմավարական շրջանակ
- Հստակ սահմանված իրավասությունների և պարտականությունների շրջանակ
- Ներդրված նորարարական ֆինանսավորման մեխանիզմներ
- ՋԳ արտանետումների, ստացված աջակցության և քաղաքականության իրականացման արդյունքների հաշվառման ինստիտուցիոնալ համակարգ:
-
Обсуждалось
27.09.2024 - 12.10.2024
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Здравоохранение, Безопасность, Сельское хозяйство, Образование и наука, Государственные доходы, Охрана природы, Авиация, Градостроителство, Международные отношения, Энергетика и природные ресурсы, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Кадастр, Конституционное и административное законодательство, Использование атомной энергии, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Водное хозяйство, Управленческие правоотношениями, Административные правонарушения, Инспекционная система, Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 2378
Принт