Добавить в избранное

В стадии разработки

«Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

  1. Սույն օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել՝
  • ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների և հանձնառությունների.
  • կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:
  1. Սույն օրենքի խնդիրներն են՝
    • ձևավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները.
    • նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձևավորմանը՝ գործող և նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով.
    • հիմքեր ապահովել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (այսուհետ' կոնվենցիա) ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով (այսուհետ' համաձայնագիր) նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի կայացման և շարունակական զարգացման համար.
    • նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը և բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:
  • Обсуждалось

    27.09.2024 - 12.10.2024

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Сельское хозяйство, Образование и наука, Государственные доходы, Охрана природы, Авиация, Градостроителство, Международные отношения, Энергетика и природные ресурсы, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Кадастр, Конституционное и административное законодательство, Использование атомной энергии, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Водное хозяйство, Управленческие правоотношениями, Административные правонарушения, Инспекционная система, Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1330

Принт

Связанные документы / ссылки