Add to favourites

Under development

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 07.10.2024 17:11:24 Բռնարարի հետ աշխատող կառույցը պետք տեղեկություն տրամադրի ոստիկանության և աջակցության կենտրոնին: Ոչ մի քննարկում չի կարող այս պարագյում արդյունավետ լինել: Անհրաժեշտ է հստակեցնել, թե սույն դիտարկումը նախագծի ո՞ր կետի վերաբերյալ է արվել։
2 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 07.10.2024 17:12:08 Բռնարարները հիմնականոմ շատ լավ ընկեր, հարևան և գործընկեր են, բայց տանը կիրառում են բռնություն: Այս ծրագրի նպատակը բռնարար վարքի հաղթահարումն է: Վերասոցիալականացման գործընթացը իրականցվում է փակ հաստատություններում գտնվող բռնարաների հետ, որոնք մեկուսացված են ժամանակավոր հասարակությունից: Առաջարկը լրացուցիչ հստակեցման և հիմնավորման կարիք ունի, հասկանալի չէ այս ձևակերպումը՝ «Վերասոցիալականացման գործընթացը իրականացվում է փակ հաստատություններում գտնվող բռնարարների հետ, որոնք մեկուսացված են ժամանակավոր հասարակությունից:» , միևնույն ժամանակ հարկ է նշել, որ և նախագծում և հիմնավորման մեջ մանրամասն անդրադարձ է կատարվում նախագծի նպատակին, նշելով, որ «Սույն ծրագրի հիմնական նպատակն է կանխել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված ընտանեկան և կենցաղային բռնության ցանկացած դեպքերի կրկնումը՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին վերասոցիալականացնելու միջոցով»։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր այն դիտարկմանը, որ «Այս ծրագրի նպատակը բռնարար վարքի հաղթահարումն է», փորձագիտական հանրույթի հետ քննարկման արդյունքում, ըստ անհրաժեշտության Ձեր կողմից նշված վերջին ձևակերպումը ևս կներառենք նախագծի կարգավորման նպատակի դաշտում։
3 «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 07.10.2024 17:12:31 Ծրագիրը ոչ թե սոցիալական աջակցություն է տրամադրում, այլ իրականացնում է ռեաբիլիտացիա, ի շրջանակներում չի կարող իրականացնել նշված գործառույթները: Նախագծի հիմնավորման մեջ հստակ սահմանվում է նպատակը և ակնկալվող արդյունքը, ըստ որի՝ «Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման իրավական հիմքը, որը համապատասխանելու է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի բովանդակությունը, թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրն իրականացնող մարմնի գործառույթները, թե՛ արդյունավետորեն կիրականացվեն ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհականացումից պաշտպանելու համատեքստում:»