ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության «Որպես ժամանակավոր պահպանման պահեստներ և մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, դրանց հիմնման և գործունեության կարգը, ժամանակավոր պահպանման այլ վայրերին ներկայացվող պահանջները, օրենքով նախատեսված պահանջների պահպանումը հավաստող լիազոր մարմինները և մաքսային մարմիններին փաստաթղթերի ներկայացման պարբերականությունը սահմանելու մասին» N 1519-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
- Հավելվածը լրացնել նոր 15-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«15. Սույն հավելվածով ներկայացված կշեռքները պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պահանջներին։»,
- Հավելվածի 8-րդ կետի 14-րդ ենթակետում «մաքսատուն-վարչություն փոխանցման համար մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «մաքսային մարմնին փոխանցումը կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով,
- Հավելվածի 8-րդ կետի 15-րդ ենթակետում «փոխանցման հնարավորությամբ մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «փոխանցումը կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
16.09.2024 - 01.10.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1091
Print