Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1519-Ն որոշմամբ սահմանված են ժամանակավոր պահպանության պահեստներին, մաքսային պահեստներին և ժամանակավոր պահպանման այլ վայրերին ներկայացվող պահանջները, մասնավորապես կշռման սարքավորումներին ներկայացվող համապատասխան պահանջները, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերին ներկայացվող որոշ պահանջներ։

Ժամանակավոր պահպանման վայրերի կշռման սարքավորումներին ներկայացվող պահանջների մասով մաքսային հսկողության այլ գոտիների համար (օրինակ՝ լիազորված տնտեսական օպերատորների ժամանակավոր պահպանության տարածքների) նախատեսված է, որ այդպիսի կշռման սարքավորումները պետք է համապատասխանեն նաև «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքին։ Նշվածի համատեքստում մաքսային հսկողության գոտիներում կշռման սարքավորումների մասով նույնանման կարգավորումներ սահմանելու նպատակներից ելնելով առաջարկվում է ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների և ժամանակավոր պահպանության այլ վայրերի մասով ևս նախատեսել, որ կշռման սարքավորումները պետք է համապատասխանեն վերոգրյալ օրենքով սահմանված պահանջներին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1519-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 8-րդ կետի 14-րդ և 15-րդ ենթակետերով նախատեսված է, որ ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը պետք է ապահովի ժամանակավոր պահպանության պահեստ ժամանած ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային տեսքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կայանման վայրի համարի և (կամ) պահեստում ապրանքների տեղաբաշխման համարակալված շինության համարի և շինության ներսում տեղամասի համարի՝ ժամանակավոր պահպանման պահեստի գտնվելու վայրի մաքսատուն-վարչություն փոխանցման համար մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը, ինչպես նաև ժամանակավոր պահպանման պահեստում մուտքի և ելքի սահմանագծերին ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի ավտոմատ ընթերցման և տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ժամերի, ինչպես նաև հաշվառման համարանիշերի՝ կոմիտեի էլեկտրոնային համակարգերին փոխանցման հնարավորությամբ մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը։

Ներկայումս վերոգրյալ գործառնությունների իրականացման հնարավորությունը նախատեսվում է ապահովել մաքսային մարմինների կողմից կիրառվող միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում ներդրվող համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչից ելնելով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել որոշման տվյալ կետերում՝ նախատեսելով ոչ թե ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների համար առանձին համակարգերի առկայության պահանջ, այլ մաքսային մարմնի կողմից կիրառվող համակարգի միջոցով համապատասխան գործառնությունների իրականացման պարտավորություն։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է մաքսային հսկողության բոլոր գոտիներում կշռման սարքավորումներին ներկայացվող պահանջների մասով ապահովել նույնաբովանդակ պահանջների առկայությունը, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ապրանքների շարժի հսկողության համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով տվյալների փոխանցման համար համապատասխան փոփոխությունների իրականացումը։

Նախագծի նորմերն, ըստ էության, կապահովեն մաքսային հսկողության գոտիներում պահպանվող ապրանքների նկատմամբ արդյունավետ մաքսային հսկողության իրականացումը։

  • Duration

    16.09.2024 01.10.2024
  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 554

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.