Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության «Որպես ժամանակավոր պահպանման պահեստներ և մաքսային պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող այլ պահանջները, դրանց հիմնման և գործունեության կարգը, ժամանակավոր պահպանման այլ վայրերին ներկայացվող պահանջները, օրենքով նախատեսված պահանջների պահպանումը հավաստող լիազոր մարմինները և մաքսային մարմիններին փաստաթղթերի ներկայացման պարբերականությունը սահմանելու մասին» N 1519-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
  • Հավելվածը լրացնել նոր 15-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«15. Սույն հավելվածով ներկայացված կշեռքները պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պահանջներին։»,

  • Հավելվածի 8-րդ կետի 14-րդ ենթակետում «մաքսատուն-վարչություն փոխանցման համար մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «մաքսային մարմնին փոխանցումը կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով,
  • Հավելվածի 8-րդ կետի 15-րդ ենթակետում «փոխանցման հնարավորությամբ մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը» բառերը փոխարինել «փոխանցումը կոմիտեի էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Продолжительность

    16.09.2024 01.10.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 553

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .