Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Էդուարդ Բադալյան 22.08.2024 15:24:14 Առաջարկվող փոփոխությունն ընդհանուր առմամբ տրամաբանական ու դրական փոփոխություն է։ Սակայն այն լիարժեք լինելու նպատակով կարծում եմ, որ անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում կիրառել նաև կտրոնին առկա այլ՝ հարկային հետևանք չենթադրող տեղեկություններում թույլ տրված սխալների նկատմամբ։ Այդպիսիք կարող են լինել նաև ապրանքի անվանումը ինչը կարելի է համարել դասակարգչին համարժեք խախտում։ Ակնհայտ է, որ համապատասխան դասիչն ըստ էության ապրանքի անվանում է, պարզապես կոդվավորված ըստ ԱՏԳ ԱԱ-ի։ Նմանատիպ խախտում է նաև օրինակ՝ ՀԴՄ հասցեյում թույլ տրված անճշտությունների կամ ոչ լիարժեք լինելու դեպքերը։ Ներկայումս կիրառվող պրակտիկայում առկա են դեպքեր, երբ տեսուչների կողմից արձանագրվել է որպես ՀԴՄ կիրառման կանոնների խախտում հասցեում շենքի համարը թյուրիմացաբար չնշել է։ Օրինակ «Արցախի փ, շ. 5, թիվ 3» ի փոխարեն «Արցախի փ. թիվ 3» նշումը դիտարկվել է որպես խախտում և արձանագրվել։ Հետևաբար Առաջարկում եմ ընդհանրական գրել, որ բոլոր հարկային հետևանք չառաջացնող խախտումների համար կիրառվում է առաջին անգամ նախազգուշացում և այլն, ինչպես նախատեսված է սույն նախագծով։