Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
12 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էդուարդ Բադալյան 22.08.2024 15:24:14 | Առաջարկվող փոփոխությունն ընդհանուր առմամբ տրամաբանական ու դրական փոփոխություն է։ Սակայն այն լիարժեք լինելու նպատակով կարծում եմ, որ անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում կիրառել նաև կտրոնին առկա այլ՝ հարկային հետևանք չենթադրող տեղեկություններում թույլ տրված սխալների նկատմամբ։ Այդպիսիք կարող են լինել նաև ապրանքի անվանումը ինչը կարելի է համարել դասակարգչին համարժեք խախտում։ Ակնհայտ է, որ համապատասխան դասիչն ըստ էության ապրանքի անվանում է, պարզապես կոդվավորված ըստ ԱՏԳ ԱԱ-ի։ Նմանատիպ խախտում է նաև օրինակ՝ ՀԴՄ հասցեյում թույլ տրված անճշտությունների կամ ոչ լիարժեք լինելու դեպքերը։ Ներկայումս կիրառվող պրակտիկայում առկա են դեպքեր, երբ տեսուչների կողմից արձանագրվել է որպես ՀԴՄ կիրառման կանոնների խախտում հասցեում շենքի համարը թյուրիմացաբար չնշել է։ Օրինակ «Արցախի փ, շ. 5, թիվ 3» ի փոխարեն «Արցախի փ. թիվ 3» նշումը դիտարկվել է որպես խախտում և արձանագրվել։ Հետևաբար Առաջարկում եմ ընդհանրական գրել, որ բոլոր հարկային հետևանք չառաջացնող խախտումների համար կիրառվում է առաջին անգամ նախազգուշացում և այլն, ինչպես նախատեսված է սույն նախագծով։ |