Էդուարդ Բադալյան
22.08.2024
Առաջարկվող փոփոխությունն ընդհանուր առմամբ տրամաբանական ու դրական փոփոխություն է։ Սակայն այն լիարժեք լինելու նպատակով կարծում եմ, որ անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում կիրառել նաև կտրոնին առկա այլ՝ հարկային հետևանք չենթադրող տեղեկություններում թույլ տրված սխալների նկատմամբ։ Այդպիսիք կարող են լինել նաև ապրանքի անվանումը ինչը կարելի է համարել դասակարգչին համարժեք խախտում։ Ակնհայտ է, որ համապատասխան դասիչն ըստ էության ապրանքի անվանում է, պարզապես կոդվավորված ըստ ԱՏԳ ԱԱ-ի։ Նմանատիպ խախտում է նաև օրինակ՝ ՀԴՄ հասցեյում թույլ տրված անճշտությունների կամ ոչ լիարժեք լինելու դեպքերը։ Ներկայումս կիրառվող պրակտիկայում առկա են դեպքեր, երբ տեսուչների կողմից արձանագրվել է որպես ՀԴՄ կիրառման կանոնների խախտում հասցեում շենքի համարը թյուրիմացաբար չնշել է։ Օրինակ «Արցախի փ, շ. 5, թիվ 3» ի փոխարեն «Արցախի փ. թիվ 3» նշումը դիտարկվել է որպես խախտում և արձանագրվել։ Հետևաբար Առաջարկում եմ ընդհանրական գրել, որ բոլոր հարկային հետևանք չառաջացնող խախտումների համար կիրառվում է առաջին անգամ նախազգուշացում և այլն, ինչպես նախատեսված է սույն նախագծով։