Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի և նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1976-Ն որոշմամբ  հաստատված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները:

Այդ կանոնները սահմանում են, որ ՀԴՄ կտրոնի վրա, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է տպագրվեն`

  • արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված՝ փաստացի վաճառված ապրանքի անվանումը.
  • արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված աշխատանքի կամ ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված՝ փաստացի կատարված աշխատանքի կամ փաստացի մատուցված ծառայության անվանումը:

Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում՝

1) օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա որևէ տեղեկատվության (տվյալի) բացակայությունը կամ անընթեռնելիությունը.

2) ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելը, այդ թվում՝ ստացված կանխավճարի դիմաց.

3) գնված ապրանքի կամ ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության արժեքը (այդ թվում՝ կանխավճարի) չմուտքագրելը կամ դրանց արժեքից ցածր արժեքի (այդ թվում՝ կանխավճարից ցածր կանխավճարի) մուտքագրումը.

4) գնված ապրանքի քանակը չմուտքագրելը կամ դրանից փոքր քանակի մուտքագրումը.

5) Այն հարկ վճարողների համար, որոնք ունեն ՀԴՄ կտրոնի վրա ԱՏԳԱԱ կամ ԱԴԳՏ կոդը տպելու պարտավորություն (24 մլն դրամից ավել շրջանառություն ունեցողները), նաև՝

ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի կամ այդ դիրքում ներառված՝ փաստացի չվաճառված ապրանքի անվանման տպագրումը,

բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին չհամապատասխանող ապրանքային դիրքի տպագրումը,

գ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված աշխատանքի կամ ծառայության կամ այդ կոդում ներառված՝ փաստացի չկատարված աշխատանքի կամ փաստացի չմատուցված ծառայության անվանման տպագրումը,

դ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդին (4 նիշին) չհամապատասխանող աշխատանքի կամ ծառայության կոդի տպագրումը.

 

Նկարագրված նորմերի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցը` անփոփոխ չափի տուգանքը, հավասարապես կիրառելի է խախտման ցանկացած տեսակի դեպքում: Խնդիրն այն է, որ վերը թվարկված խախտումների պատճառները և հետևանքները սկզբունքորեն տարբեր են, տարբեր է նաև դրանց վտանգավորության և պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը, հետևաբար համաչափ չէ նույն չափի տուգանքի կիրառումը բոլոր տեսակի խախտումների դեպքում:

Այսպես, շատ են լինում դեպքերը, երբ ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանումը և գինը լինում են ճիշտ տպագրված, մինչդեռ ԱՏԳ ԱԱ կոդը կարող են սխալ տպագրել: Ի տարբերություն տպագրման ենթակա այլ պարտադիր պայմանների` դասակարգիչը սխալ տպագրելը կարող է լինել տեխնիկական սխալի, մասնագիտական ունակությունների թերության հետևանքով սխալ դասակարգման կամ որևէ այլ պատճառով, որի հետևանքով հաշվարկվող հարկի գումարը և պետության եկամուտները չեն նվազում` հատկապես հաշվի առնելով, որ ապրանքի անվանումը և գինը տնտեսվարողը ճիշտ է տպագրում: 

Բազմաթիվ են դեպքերը, երբ տնտեսավարողները դժվարանում են դասակարգել ապրանքները, քանի որ դա հաճախ պահանջում է մասնագիտական ունակություններ: Նույնը վերաբերում է նաև աշխատանքների և ծառայությունների դասակարգմանը:

Խնդիրն առավել կարևորվում է այն պատճառով, որ ներկայումս 24 միլիոնից ավել տարեկան շրջանառություն ունեցող հարկ վճարողները ևս նշված տեղեկատվությունը պետք է արտացոլեն ՀԴՄ կտրոնի վրա (նախկինում կարգավորումը տարածվում էր 58 միլիոն դրամից ավել շրջանառություն ունեցողների վրա): Վերջիններիս համար առավել դժվար է ճշգրիտ դասակարգումը, ինչը կարող է հանգեցնել անհարկի տուգանքների:

Եթե, օրինակ, ապրանքների ներմուծմամբ զբաղվող ընկերությունը հստակ տիրապետում է իր կողմից իրացվող ապրանքաշարի ԱՏԳ ԱԱ կոդերին, ապա մանրածախ առևտրում դա իմանալը բավականին բարդ է: Հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ կոդեր չեն նշվում, հետևաբար վերավաճառողը դրանց մասին տեղեկությունների չի տիրապետում:

Ինչ վերաբերում է ՀԴՄ կիրառության կանոնների խախտման վիճակագրությանը, ըստ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության, 2022թ. ընթացքում 16.400 հարկ վճարողների մոտ իրականացվել է 20.400 ՀԴՄ ստուգում (հսկիչ գնում կամ ՀԴՄ կիրառության ճշտության ստուգում), որից 10.800 դեպքում արձանագրվել է կանոնների խախտում: Քանի որ խախտումներն ըստ տեսակների առանձնացված չեն, հնարավոր չէ վերլուծել հայտնաբերված խախտումների կառուցվածքը:

 

Խնդիրը քարտեզագրվել է ՓՄՁ զարգացման խորհրդի կողմից և ներկայացվել փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին։

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր` տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառվող վնասի չափի։

 

3 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 50000 դրամի չափով:

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

     Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել, որը կլինի ընկալելի հարկ վճարողի համար և միաժամանակ կապահովի պետության կողմից սահմանված` դասակարգիչների արտացոլման պահանջի կատարումը:

Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի  և եկամուտների էական նվազեցման կամ ավելացման չի հանգեցնի:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժնից և «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 4.6 կետի (Հարկային/մաքսային/այլ վարչարարական բեռի գնահատում և պարզեցում ՓՄՁ-ների համար) դրույթների կատարումից։

                

  1. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի հետ համատեղ։

 

  • Discussed

    22.08.2024 - 10.09.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1588

Print

Suggestions

Էդուարդ Բադալյան

22.08.2024

Առաջարկվող փոփոխությունն ընդհանուր առմամբ տրամաբանական ու դրական փոփոխություն է։ Սակայն այն լիարժեք լինելու նպատակով կարծում եմ, որ անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում կիրառել նաև կտրոնին առկա այլ՝ հարկային հետևանք չենթադրող տեղեկություններում թույլ տրված սխալների նկատմամբ։ Այդպիսիք կարող են լինել նաև ապրանքի անվանումը ինչը կարելի է համարել դասակարգչին համարժեք խախտում։ Ակնհայտ է, որ համապատասխան դասիչն ըստ էության ապրանքի անվանում է, պարզապես կոդվավորված ըստ ԱՏԳ ԱԱ-ի։ Նմանատիպ խախտում է նաև օրինակ՝ ՀԴՄ հասցեյում թույլ տրված անճշտությունների կամ ոչ լիարժեք լինելու դեպքերը։ Ներկայումս կիրառվող պրակտիկայում առկա են դեպքեր, երբ տեսուչների կողմից արձանագրվել է որպես ՀԴՄ կիրառման կանոնների խախտում հասցեում շենքի համարը թյուրիմացաբար չնշել է։ Օրինակ «Արցախի փ, շ. 5, թիվ 3» ի փոխարեն «Արցախի փ. թիվ 3» նշումը դիտարկվել է որպես խախտում և արձանագրվել։ Հետևաբար Առաջարկում եմ ընդհանրական գրել, որ բոլոր հարկային հետևանք չառաջացնող խախտումների համար կիրառվում է առաջին անգամ նախազգուշացում և այլն, ինչպես նախատեսված է սույն նախագծով։

See more