Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 416-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերում նշված դեպքերի» բառերով»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 416-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ մասերով.

«6. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ապրանքային դիրք կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելն այն դեպքերում, երբ պահպանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները, կիրառվում է նախազգուշացում:

  1. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 50 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթիվը, սույն հոդվածի՝ 6-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

  • Discussed

    22.08.2024 - 10.09.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1589

Print

Suggestions

Էդուարդ Բադալյան

22.08.2024

Առաջարկվող փոփոխությունն ընդհանուր առմամբ տրամաբանական ու դրական փոփոխություն է։ Սակայն այն լիարժեք լինելու նպատակով կարծում եմ, որ անհրաժեշտ է նմանատիպ մոտեցում կիրառել նաև կտրոնին առկա այլ՝ հարկային հետևանք չենթադրող տեղեկություններում թույլ տրված սխալների նկատմամբ։ Այդպիսիք կարող են լինել նաև ապրանքի անվանումը ինչը կարելի է համարել դասակարգչին համարժեք խախտում։ Ակնհայտ է, որ համապատասխան դասիչն ըստ էության ապրանքի անվանում է, պարզապես կոդվավորված ըստ ԱՏԳ ԱԱ-ի։ Նմանատիպ խախտում է նաև օրինակ՝ ՀԴՄ հասցեյում թույլ տրված անճշտությունների կամ ոչ լիարժեք լինելու դեպքերը։ Ներկայումս կիրառվող պրակտիկայում առկա են դեպքեր, երբ տեսուչների կողմից արձանագրվել է որպես ՀԴՄ կիրառման կանոնների խախտում հասցեում շենքի համարը թյուրիմացաբար չնշել է։ Օրինակ «Արցախի փ, շ. 5, թիվ 3» ի փոխարեն «Արցախի փ. թիվ 3» նշումը դիտարկվել է որպես խախտում և արձանագրվել։ Հետևաբար Առաջարկում եմ ընդհանրական գրել, որ բոլոր հարկային հետևանք չառաջացնող խախտումների համար կիրառվում է առաջին անգամ նախազգուշացում և այլն, ինչպես նախատեսված է սույն նախագծով։

See more