Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1.  2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 296.1 -ին հոդվածով.

«Հոդված 296.1   Խաղային գործունեության կազմակերպման պահանջները խախտելը

  1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջները շրջանցելու նպատակով խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով`   համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը` օրենքով սահմանված խաղային հաշիվների համալրման կամ խաղադրույքների կատարման եւ դրամական շահումների ստացման նպատակով`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

 

  • Discussed

    24.07.2024 - 14.08.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1321

Print

Related documents / links

Suggestions

Վահագն Գրիգորյան

28.07.2024

Ինչ է նշանակում հաշիվների տրամադրում կամ ինչպես կարելի է պատկերացնել այլ անձի կողմից իրեն չպատկանող բանկային, այդ թվում՝ քարտային հաշիվների օգտագործումը։ ՊԵԿ-ից ամեն ինչ կարելի է սպասել, բայց, որ քրօր-ում փոփոխություն կատարելու նախաձեռնություն է իրականացնում, այ սա շատ տարակուսելի է։ Ինչ իրավական հիմքով և հիմնավորմամբ է գլխադասյին ՊԵԿ-ն այս առումով։ «Բոլորն արձակուրդ են, էս պահին ՊԵԿ-ն է աշխատում» պատճառն է, որ ՊԵԿ-ին են հանձնարարել ՀՀ քրօր-ում փոփոխություն նախաձեռնելու։

See more