Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 296.1 -ին հոդվածով.
«Հոդված 296.1 Խաղային գործունեության կազմակերպման պահանջները խախտելը
- «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջները շրջանցելու նպատակով խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը`
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը` օրենքով սահմանված խաղային հաշիվների համալրման կամ խաղադրույքների կատարման եւ դրամական շահումների ստացման նպատակով`
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։