Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․Կարգավորման ենթակա խնդիրը

            «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջների խախտման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով բացառել` խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական  շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը, ինչպես նաև  անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը:

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024թ. հունիսի 11-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» (Կ-763-15.01.2024-ՏՀ-011/1) օրենքը, որը կարգավորում է իրավահարաբերությունները խաղային գործունեության ոլորտում, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Ընդ որում, խաղային գործունեությունը շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի,  բուքմեյքերային գործունեության, վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունն է։ Նշված օրենքով սահմանվում են խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջները:  Մասնավորապես, «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի համաձայն, ի թիվս այլնի սահմանվել է, որ խաղային գործունեության կազմակերպիչը ապահովում է ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից խաղային ինտերակտիվ հարթակի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում` խաղացողների կողմից խաղային հաշվի համալրումը բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով, խաղային հաշիվների համալրումը, խաղադրույքների կատարումը և դրամական  շահումների հանձնումն  անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով: Որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների  խաղային հաշիվների համալրումը, խաղադրույքների կատարումը և դրամական  շահումների հանձնումը կարող է խաղացողի ցանկությամբ իրականացվել նաև արտարժույթով, եթե այդ խաղացողի նույնականացման պահին  նրա կողմից նշված բնակության վայրը  չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և խաղային հաշվի համալրումը, խաղադրույքի կատարումը և դրամական շահումների հանձնումը կատարվում է ոչ Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի  և  ոչ հայաստանյան բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության (Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված) միջոցով։ Այս դեպքում դրամական  շահումների հանձնումը պետք է կատարվի նույն արժույթով, որով կատարվել են խաղային հաշվի համալրումը և խաղադրույքը:

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջները շրջանցելու նպատակով խաղային հաշիվներ ստեղծելը, դրանք համալրելը, խաղադրույքների կատարման եւ դրամական  շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջների շրջանցումը, ինչպես նաև անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու Նախագիծը:

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 296.1 -ին հոդվածով: Մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվել է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջները շրջանցելու նպատակով խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական  շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով`   համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է, որ անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը` օրենքով սահմանված խաղային հաշիվների համալրման կամ խաղադրույքների կատարման եւ դրամական  շահումների ստացման նպատակով`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

Միաժամանակ նախատեսվել է, որ Նախագիծը ուժի մեջ է մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:

4 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:

6Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է սահմանել քրեական պատասխանատվություն «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջները շրջանցելու նպատակով խաղային հաշիվներ ստեղծելու կամ դրանք համալրելու կամ խաղադրույքների կատարման և դրամական  շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելու, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելու, ինչպես նաև  անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը` օրենքով սահմանված խաղային հաշիվների համալրման, խաղադրույքների կատարման և դրամական  շահումների ստացման նպատակով:

  1. Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

  • Duration

    24.07.2024 14.08.2024
  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 478

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.