Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 08-Ն հրամանի 2-րդ կետում «որոշումն» բառը փոխարինել «հրամանն» բառով:
  2. Հրամանի հավելվածի՝
  • 1-ին կետում «հաստատության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ դպրոցահեն նախակրթարնի» բառերը.
  • 2-րդ կետում «մանկավարժական աշխատողների անվանացանկով» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով (այսուհետ՝ անվանացանկ)» բառերով.
  • 3-րդ կետում՝ «առնվազն» բառից հետո լրացնել «երկու» բառը.
  • 4-րդ կետում՝

ա. «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի (այսուհետ՝ նկարագրեր)» բառերով.

բ. «բուհերի» բառը փոխարինել «միջին մասնագիտական  և բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերով.

  • 6-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով
  • 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) հաստատությունում առկա է տվյալ թափուր պաշտոնի՝ անվանացանկի և նկարագրերի պահանջներին համապատասխանող մեկից ոչ ավելի աշխատակից, որը՝

ա. աշխատում է ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ և տվել է իր գրավոր համաձայնությունը աշխատանքը համատեղելու մասին.

բ. դիմել է զբաղեցրած պաշտոնից ազատվելու և թափուր հաստիքը զբաղեցնելու համար:».

  • 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.Հայտարարության տեքստում նշվում է.

1) հաստատության անվանումը,

2) թափուր պաշտոնի անվանումը, դրույքաչափը,

3) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:».

  • 8-րդ կետից հետո լրացնել նոր՝ 8.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.

«8.1. հաստատության պաշտոնական կայքում, լիազոր մարմնի և մարզպետարանի պաշտոնական կայքերում, տեղական մամուլում հրապարակվող հայտարարության տեքստում նշվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:».

  • 11-րդ կետում «Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման» բառերը փոխարինել «նկարագրի» բառով.
  • 27-րդ կետում «կազմված 100 հարցից» բառերը փոխարինել «պաշտոնների անվանացանկին համապատասխան» բառերով.
  • 28-րդ կետից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1 կետ՝

«28.1) Թեստային առաջադրանքում ներառված հարցերից 25-ը պետք է լինեն  անվանացանկի՝ տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխան հարցեր:»:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Discussed

    04.07.2024 - 20.07.2024

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2026

Print