Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N08-Ն հրամանով հաստատված հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հայտարարության տեքստում հրապարակվում է նաև մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչը հաստատության համար լրացուցիչ բեռ է հանդիսանում:
  • Գործող իրավակարգավորմամբ հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողը ևս, նույն հաստատությունում այլ թափուր պաշտոն առաջանալու դեպքում պետք է մասնակցի թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին, ինչը լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում վերջինիս աշխատանքային առաջխաղացմանը և սահմանափակում է շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունները:

 Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կազատվեն լրացուցիչ ֆինանսական բեռից, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մանկավարժական աշխատողների աշխատանքային առաջխաղացման ու շարունակական մասնագիտական զարգացման համար:

  • Discussed

    04.07.2024 - 20.07.2024

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2023

Print