Добавить в избранное
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
5 - За
-
0 - Против
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N08-Ն հրամանով հաստատված հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հայտարարության տեքստում հրապարակվում է նաև մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչը հաստատության համար լրացուցիչ բեռ է հանդիսանում:
- Գործող իրավակարգավորմամբ հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողը ևս, նույն հաստատությունում այլ թափուր պաշտոն առաջանալու դեպքում պետք է մասնակցի թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթին, ինչը լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում վերջինիս աշխատանքային առաջխաղացմանը և սահմանափակում է շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունները:
Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կազատվեն լրացուցիչ ֆինանսական բեռից, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մանկավարժական աշխատողների աշխատանքային առաջխաղացման ու շարունակական մասնագիտական զարգացման համար:
-
Обсуждалось
04.07.2024 - 20.07.2024
-
Тип
Приказ
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2022
Принт