«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի N 08 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
5 - За
-
0 - Против
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 08-Ն հրամանի 2-րդ կետում «որոշումն» բառը փոխարինել «հրամանն» բառով:
- Հրամանի հավելվածի՝
- 1-ին կետում «հաստատության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ դպրոցահեն նախակրթարնի» բառերը.
- 2-րդ կետում «մանկավարժական աշխատողների անվանացանկով» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով (այսուհետ՝ անվանացանկ)» բառերով.
- 3-րդ կետում՝ «առնվազն» բառից հետո լրացնել «երկու» բառը.
- 4-րդ կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի (այսուհետ՝ նկարագրեր)» բառերով.
բ. «բուհերի» բառը փոխարինել «միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերով.
- 6-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով
- 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) հաստատությունում առկա է տվյալ թափուր պաշտոնի՝ անվանացանկի և նկարագրերի պահանջներին համապատասխանող մեկից ոչ ավելի աշխատակից, որը՝
ա. աշխատում է ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ և տվել է իր գրավոր համաձայնությունը աշխատանքը համատեղելու մասին.
բ. դիմել է զբաղեցրած պաշտոնից ազատվելու և թափուր հաստիքը զբաղեցնելու համար:».
- 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8.Հայտարարության տեքստում նշվում է.
1) հաստատության անվանումը,
2) թափուր պաշտոնի անվանումը, դրույքաչափը,
3) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:».
- 8-րդ կետից հետո լրացնել նոր՝ 8.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«8.1. հաստատության պաշտոնական կայքում, լիազոր մարմնի և մարզպետարանի պաշտոնական կայքերում, տեղական մամուլում հրապարակվող հայտարարության տեքստում նշվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:».
- 11-րդ կետում «Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման» բառերը փոխարինել «նկարագրի» բառով.
- 27-րդ կետում «կազմված 100 հարցից» բառերը փոխարինել «պաշտոնների անվանացանկին համապատասխան» բառերով.
- 28-րդ կետից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1 կետ՝
«28.1) Թեստային առաջադրանքում ներառված հարցերից 25-ը պետք է լինեն անվանացանկի՝ տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխան հարցեր:»:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-
Обсуждалось
04.07.2024 - 20.07.2024
-
Тип
Приказ
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2024
Принт