Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1260-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Karina Gevorgyan 27.06.2024 10:06:59 -
2 Tadevos Hambardzumyan 01.07.2024 10:45:57 Նախագիծն ինքնին վատը չէ, քանի որ մեծ հաշվով հստակեցումներ են, սակայն կան դրույթներ, որոնք համապատասխանեցված չեն կիրառվող պրակտիկային։ Օրինակ առաջարկում եմ գործարքի մուտքգրման 5-օրյա սահմանափակման ժամկետը վերանայել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հաշվապահներն են տնտեսվարողի տարածքում աշխատում։ Աութսորս հաշվապահական գրասենյակները շատ հաճախ տեղեկատվությունը ստանում են գործարքի կատարումից հետո։ Իսկ դրա ճշգրտումը կարող է լինել միայն բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքների ստացման հետ համեմատության արդյունքում։ 15 օրը կարծում եմ կբավականեցնի բոլոր հստակեցումները կատարել և էլ․ դրամարկղային գիրքը ճշգրտությամբ վարել։
3 Վլադ Թամրազյան 01.07.2024 17:20:48 Կառավարության 1260Ն որոշման հիման վրա այժմյան կարգը սահմանում է հետևալը․ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, տվյալ ամսվան հաջորդող որևէ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ մինչև տվյալ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրման կամ ելքագրման վերաբերյալ գրանցում կատարելը: Իսկ Էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումները կատարվում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա՝ ոչ ուշ, քան վերոգրյալում նշված ամփոփման օրը ներառյալ։ Նախագծով սահմանել եք, որ յուրաքանչյուր ամիսը պետք է ամփոփվի հաջորդող ամսվա առաջին օրը, ընդ որում նախագծին էլ տալու եք հետադարձ ուժ։ Այսինքն 1260Ն որոշումը արդեն իսկ չի գործում, չպե՞տք է առաջնորդվենք դրանով։ Խելամիտ չէ հետադարձ ուժ սահմանել այն դրույթների համար, որոնք այժմյան կարգով գործում են այլ կերպ։
4 Hasmik Vanetsyan 02.07.2024 16:21:04 Հստակեցումները իհարկե տեղին են, բայց նկատի ունեցեք նաև, որ այժմ էլ․ դրամարկղային գրքի վարման ՊԵԿ-ի ծրագիրը չի համապատասխանում 1260Ն որոշման դրույթներին։ Նախ և առաջ պետք է ապահովել ծրագրային կարգավորումները, որպեսզի չկանգնենք փաստի առաջ։
5 Derenik Balyan 03.07.2024 10:42:22 Նախագիծը պետք է մարսվի, դեռ ծրագիրը կարգավորված չէ, խելամիտ ժամկետ չեք առաջարկում։ Այժմ էլ կան ծրագրային բազում խնդիրներ, արդյոք պատրաստ եք մինչև ուժի մեջ մտնելը ամբողջը շտկել՞ Եթե նույնիսկ այդպես է, ապա այն չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ այժմյան կարգավորումներն այլ են։
6 Mari Melqonyan 03.07.2024 11:02:15 Եթե ամսվա վերջին օրը դրամարկղը ինքնաշխատ փակվելու է, ապա ո՞րն է տրամաբանությունը 5օրյա սահմանափակման։ Կամ ո՞րն է տրամաբանությունը փակելու, եթե թույլատրվում է խմբագրումներ կատարել։
7 Արա Ամիրյան 04.07.2024 11:56:09 Նախագծի հարգելի հեղինակներ․ Հարկ վճարողն, առաջնորդվելով գործող կարգավորումներով, չէր կարող կանխատեսել, որ հետագայում կսահմանվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կսահմանափակեն գործող կարգով սահմանված իր իրավունքներն իրացնելու հնարավորությունը։ Այս նախագիծը չի կարող հետադարձ ուժ ունենալ գոնե վերոնշալի հիմքով։ Ուստի նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո պետք է տարածվի ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
8 Հովիկ Հովհաննիսյան 04.07.2024 15:16:49 Խելամիտ չէ այսքան սեղմ ժամկետում փոխել նախկին իրավակարգավորումները՝ ընդ որում հետադարձ ուժ տալով, այն էլ այն պարագայում, որ ծրագրային ապահովմամբ չեք զբաղվել մինչ օրս։
9 Լալա Ենոքյան 04.07.2024 16:30:10 Ամենաանհասկանալին հետադարձ ուժի կիրառումն էր, մնացած հստակեցումները շատ թե քիչ ընդունելի էին։