Լալա Ենոքյան
04.07.2024
Ամենաանհասկանալին հետադարձ ուժի կիրառումն էր, մնացած հստակեցումները շատ թե քիչ ընդունելի էին։
5 - Agree
512 - Disagree
Նախագծով նախատեսվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1260-Ն որոշմամբ սահմանված` դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգի դրույթների, մասնավորապես՝ էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների կատարման ժամկետների, էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումների վերջնական ամփոփման, գրքի վարման կանոնների խախտման դրույթների մասով նախատեսված կարգավորումները։
Discussed
21.06.2024 - 06.07.2024
Type
Decision
Area
State revenue, Electronic justice
Ministry
State Revenue Committee
Views 3486
Print04.07.2024
Ամենաանհասկանալին հետադարձ ուժի կիրառումն էր, մնացած հստակեցումները շատ թե քիչ ընդունելի էին։
04.07.2024
Խելամիտ չէ այսքան սեղմ ժամկետում փոխել նախկին իրավակարգավորումները՝ ընդ որում հետադարձ ուժ տալով, այն էլ այն պարագայում, որ ծրագրային ապահովմամբ չեք զբաղվել մինչ օրս։
04.07.2024
Նախագծի հարգելի հեղինակներ․ Հարկ վճարողն, առաջնորդվելով գործող կարգավորումներով, չէր կարող կանխատեսել, որ հետագայում կսահմանվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կսահմանափակեն գործող կարգով սահմանված իր իրավունքներն իրացնելու հնարավորությունը։ Այս նախագիծը չի կարող հետադարձ ուժ ունենալ գոնե վերոնշալի հիմքով։ Ուստի նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո պետք է տարածվի ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա։