Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1260-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ………….................. 2024 թվականի N …….. – Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N1260-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 23-րդ կետից հետո լրացնել 23․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«23․1․ Նույն արժույթի մասով կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է վարել մեկից ավելի էլեկտրոնային դրամարկղային գիրք։»,

2) 25-րդ կետում «օրենքին» բառը փոխարինել «սույն կարգին» բառերով,

3) 27-րդ կետում՝

ա․1-ին ենթակետում «ազգանունը․» բառից հետո լրացնել «, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․» բառերը,

բ) լրացնել 3-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ․

«3) դրամարկղային գրքի արժույթը։»,

4) 28-րդ կետից հետո լրացնել 28․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

«28․1․ էլեկտրոնային դրամարկղային գիրքը համարվում է գրանցված (վերագրանցված) էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) հայտը ՀՀ ՊԵԿ ներկայացնելու օրվանից:»,

5) 31-րդ կետից հետո լրացնել 31․1-ին և 31․2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․

«31.1․Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) դեպքում մուտքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղ մուտքագրելու (ընդունելու) պահին։

31․2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից կանխիկ դրամի ելքագրման (վճարման) դեպքում ելքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղից ելքագրելու պահին, բացառությամբ տեղեկագրով կատարված վճարումների, որոնց դեպքում ելքի օրդերը կազմվում է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետներին համապատասխան։»,

6) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«32․ Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) կանխիկ դրամի բոլոր մուտքագրումների և ելքագրումների համար կազմված մուտքի և (կամ) ելքի օրդերների հիման վրա, ըստ դրանց կազմման հաջորդականության, բացառությամբ սույն կետում նշված դեպքի, էլեկտրոնային գրքում կատարում է գրանցումներ` պարտադիր լրացնելով մուտքի և ելքի օրդերի համարը, կազմման ամսաթիվն ու գումարը: Մուտքի և (կամ) ելքի օրդերների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում են ոչ ուշ, քան մուտքի և (կամ) ելքի օրդերների կազմման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Գրանցումը կատարվում է գրանցման գործողության կատարման ամսաթվով։ Էլեկտրոնային դրամարկղային գրքում մուտքի և (կամ) ելքի օրդերի գրանցումից հետո՝ գրանցված համար կրկնող նոր մուտքի և (կամ) ելքի օրդեր գրանցելու համար տող ավելացվելու դեպքում՝ նոր գրանցվող մուտքի և (կամ) ելքի օրդերի համարակալումը կատարվում է գրանցված համարի և «I»-ի համապատասխան համարի նշումով։»,

7 ) 33-րդ կետում՝

ա) 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, այդ օրվան անմիջապես հաջորդող ամսվա որևէ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալների գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալներ չեն կարող գրանցվել, քանի դեռ դրան նախորդող ամիսը վերջնական չի ամփոփվել։ Հարկ վճարողի կողմից յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների վերաբերյալ վերջնական ամփոփում չկատարելու դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջնական ամփոփումը կատարվում է համակարգի կողմից ինքնաշխատ՝ այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը:»,

բ) «գրանցումներն ամփոփելիս» բառերը փոխարինել «գրանցումները վերջնական ամփոփելիս» բառերով,

8) 34-րդ կետից հետո լրացնել 34․1-ին, 34․2-րդ և 34․3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․

«34.1․ Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդի սխալ գրանցում հայտնաբերելու դեպքում` էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) սխալ գրառում պարունակող տողի խմբագրումը իրականացնում է սույն կարգի 34-րդ կետում նշված կարգով։

34․2․ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կատարված գրանցումներում յուրաքանչյուր ամսվա վերջնական ամփոփումից հետո սխալ գրանցում հայտնաբերելու դեպքում էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) սխալ գրառում պարունակող տողի խմբագրումը իրականացնում է սույն կարգի 34-րդ կետում նշված կարգով, իսկ չգրանցված մուտքի և (կամ) ելքի օրդեր հայտնաբերելու դեպքում էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցում է այն ամսվա մեջ, որին վերաբերում է տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը։

34․3․ Սույն կարգի 34․1-ին և 34․2-րդ կետերում սահմանված դեպքերում կատարվում է տվյալ և հետագա ամիսների հաշվարկների վերահաշվարկ։»,

9) 35-րդ կետում՝

ա․ 3-րդ ենթակետում «օրդերների համարն» բառերը փոխարինել «օրդերի համարը, կազմման ամսաթիվն» բառերով, իսկ «գրանցելը» բառից հետո լրացնել «կամ սույն կարգով սահմանված ժամկետից ուշ գրանցելը․» բառերը,

բ․ 4-րդ ենթակետում «դրամարկղային մուտքի և ելքի օրդերների համարն ու գումարն» բառերը փոխարինել «դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերի համարը, կազմման ամսաթիվն ու գումարը սույն կարգով սահմանված ժամկետում» բառերով, իսկ «համարն» բառը փոխարինել « համարը, կազմման ամսաթիվն» բառերով։

2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

  • Discussed

    21.06.2024 - 06.07.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Electronic justice

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2171

Print

Suggestions

Լալա Ենոքյան

04.07.2024

Ամենաանհասկանալին հետադարձ ուժի կիրառումն էր, մնացած հստակեցումները շատ թե քիչ ընդունելի էին։

Հովիկ Հովհաննիսյան

04.07.2024

Խելամիտ չէ այսքան սեղմ ժամկետում փոխել նախկին իրավակարգավորումները՝ ընդ որում հետադարձ ուժ տալով, այն էլ այն պարագայում, որ ծրագրային ապահովմամբ չեք զբաղվել մինչ օրս։

Արա Ամիրյան

04.07.2024

Նախագծի հարգելի հեղինակներ․ Հարկ վճարողն, առաջնորդվելով գործող կարգավորումներով, չէր կարող կանխատեսել, որ հետագայում կսահմանվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կսահմանափակեն գործող կարգով սահմանված իր իրավունքներն իրացնելու հնարավորությունը։ Այս նախագիծը չի կարող հետադարձ ուժ ունենալ գոնե վերոնշալի հիմքով։ Ուստի նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո պետք է տարածվի ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

See more