ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ___ __________ N _____ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման՝
1) N 1 հավելվածում՝
ա․ 3-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից» բառերը.
բ․ 4-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով.
գ․ 5-րդ և 6-րդ կետերում «5000» թիվը փոխարինել «6000» թվով,
2) N 2 հավելվածում՝
ա․ 4-րդ կետը «վճարվում է» բառերից հետո լրացնել «(ծառայությունը բանկին փոխանցում է)» բառերով․
բ․5-րդ կետում «Հետվճարները հաշվարկվում և վճարվում են» բառերը փոխարինել «Հետվճարները հաշվարկում և վճարում է ծառայությունը՝» բառերով.
գ․ 7-րդ կետում «՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը» բառերը փոխարինել ««Էքսել» ֆորմատի ֆայլով, «յունիկոդ» տառատեսակով)՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը» բառերով.
դ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները բանկի կողմից Ծառայությանը մեկից ավելի անգամ տրամադրելու դեպքում հիմք է ընդունվում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված վերջին տվյալը․».
ե․ 8-րդ կետում «կազմում է վճարման ցուցակ» բառերը փոխարինել «սույն կարգի N 3 ձևով սահմանված տվյալները (այսուհետ` վճարման ցուցակ) մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրում է բանկին» բառերով.
զ․ 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում։ Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարում է բանկը՝ իր սահմանած եղանակով։ Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները։ Սույն կետում նշված 12 ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։»․
է․ 9-րդ և 11-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
3) N 1 Ձևի՝
ա․ 4-րդ կետից հանել «Պարբերական դրամական վճարի գործի համարը և» բառերը.
բ․ 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Անկանխիկ գնումների և վճարումների գործարքների կատարման ամիսը, տարեթիվը, ցանկը ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:»,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 Ձևով․
«Ձև N 3
Ց Ա Ն Կ
ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ
- Բանկի անվանումը (ծածկագիրը).
- Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
- Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
- Վճարման ենթակա գումարի չափը․
- Վճարման ցուցակն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ___ __________ N _____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «15» թվով, և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով․
«Սույն ենթակետում նշված ժամկետում կետում նշված տվյալները չտրամադրելու դեպքում հետվճարը վճարում է տվյալ բանկը՝ իր միջոցներից և իր սահմանած եղանակով: Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։