Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

2024 թվականի ___ __________ N _____ Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման՝

1)  N 1 հավելվածում՝  

ա․ 3-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից» բառերը.

բ․ 4-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով.

գ․ 5-րդ և 6-րդ կետերում «5000» թիվը փոխարինել «6000» թվով,

2) N 2 հավելվածում՝ 

ա․ 4-րդ կետը «վճարվում է» բառերից հետո լրացնել «(ծառայությունը բանկին փոխանցում  է)» բառերով․

բ․5-րդ կետում «Հետվճարները հաշվարկվում և վճարվում են» բառերը փոխարինել «Հետվճարները հաշվարկում և վճարում է ծառայությունը՝» բառերով.

 գ․ 7-րդ կետում «՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը» բառերը փոխարինել ««Էքսել» ֆորմատի ֆայլով, «յունիկոդ» տառատեսակով)՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը» բառերով.

դ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները բանկի կողմից Ծառայությանը մեկից ավելի անգամ տրամադրելու դեպքում հիմք է ընդունվում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված վերջին տվյալը․».

ե․ 8-րդ կետում «կազմում է վճարման ցուցակ» բառերը փոխարինել «սույն կարգի N 3 ձևով սահմանված տվյալները (այսուհետ` վճարման ցուցակ) մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրում է բանկին» բառերով.

զ․ 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում։ Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարում է բանկը՝ իր սահմանած եղանակով։ Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները։ Սույն կետում նշված 12 ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։»․

է․ 9-րդ և 11-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

3) N 1 Ձևի՝

ա․ 4-րդ կետից հանել «Պարբերական դրամական վճարի գործի համարը և» բառերը.

 բ․ 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և  լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Անկանխիկ գնումների և վճարումների գործարքների կատարման ամիսը, տարեթիվը, ցանկը ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:»,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 Ձևով․

«Ձև N 3

 Ց Ա Ն Կ

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ 

  1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
  2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
  3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
  4. Վճարման ենթակա գումարի չափը․
  5. Վճարման ցուցակն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:»:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

2024 թվականի ___ __________ N _____ Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «15» թվով, և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով․

    «Սույն ենթակետում նշված ժամկետում կետում նշված տվյալները չտրամադրելու դեպքում հետվճարը վճարում է տվյալ բանկը՝ իր միջոցներից և իր սահմանած եղանակով: Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։

 

 

 

 

  • Обсуждалось

    10.06.2024 - 26.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1410

Принт

Предложения

Կարեն Աբրահամյան

17.06.2024

Նախագծի բուն բովանդակության հետ կապված չի, բայց առաջարկում եմ հետվճարի փոխանցման կոնկրետ օր սահմանել, սահմանված է մինչև ամսի 25-ը,բայց շատ ժամանակ ամսվա վերջին նոր փոխանցվում է։ Կենսաթոշակի վճարումը օրենքով սահմանված է տվյալ ամսվա 3-րդ աշխատանքային օրը, չնայած հանուն արդարության պետք է նշեմ,որ վերջին տարիներին 2-րդ աշխատանքային օրն է վճարվում,կարելի է հետվճարի փոխանցման համար էլ կոնկրետ օր սահմանել։

Կարեն Աբրահամյան

10.06.2024

Առաջարկում եմ կենսաթոշակն ամենաուղիղ ձևով ավելացնել, չբավարարվելով միայն հետվճարի չնչին գումարով,որից,ի դեպ, մոտ 600.000 կենսաթոշակառուների կեսն էլ չի օգտվում։

Կարեն Աբրահամյան

10.06.2024

Հետվճարի չափը 10-ից 12 տոկոս դարձնելը, միևնույն է շատ քիչ թվով կենսաթոշակառուների է վերաբերելու , քանի որ մեծ մասը նվազագույն կենսաթոշակ են ստանում, ծերության,կերակրողին կորցնելու դեպքում, հաշմանդամության թոշակները 36000 դրամ է և ինչպես էլ հաշվարկվի,36.000-ից 50.000 դրամ կենսաթոշակի հետվճարը 6000 դրամ չի հասնում

Узнать больше