Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 10.06.2024 22:05:42 Այնուամենայնիվ առաջարկում եմ շարունակել հետվճար հաշվարկել նաև կոմունալ վճարումներց,քանի որ մարդիկ ներբեռնել են իրենց սպասարկող բանկի մոբայլ բանկինգը և բավականին հեշտ ու արագ վճարում են կատարում, մանավանդ կենսաթոշակառուների համար բավականին հարմար տարբերակ է(տանից,արագ): Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման նպատակներից մեկը տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելն է։ Այս տեսանկյունից կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար հաշվարկելը չի ծառայում միջոցառման՝ նշված նպատակի իրականացմանը։ Ուստի նպատակահարմար է կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չհաշվարկել։
2 Կարեն Աբրահամյան 10.06.2024 22:13:33 Հետվճարի չափը 10-ից 12 տոկոս դարձնելը, միևնույն է շատ քիչ թվով կենսաթոշակառուների է վերաբերելու , քանի որ մեծ մասը նվազագույն կենսաթոշակ են ստանում, ծերության,կերակրողին կորցնելու դեպքում, հաշմանդամության թոշակները 36000 դրամ է և ինչպես էլ հաշվարկվի,36.000-ից 50.000 դրամ կենսաթոշակի հետվճարը 6000 դրամ չի հասնում Խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունը վերաբերելու է բոլորին, քանի որ 12 տոկոսը կիրառելի է բոլոր դեպքերում։ Մասնավորապես, 36000 դրամ ստացող շահառուի հետվճարի առավելագույն չափը ներկայիս 3600 դրամից կդառնա 4320 դրամ։
3 Կարեն Աբրահամյան 10.06.2024 22:16:24 Առաջարկում եմ կենսաթոշակն ամենաուղիղ ձևով ավելացնել, չբավարարվելով միայն հետվճարի չնչին գումարով,որից,ի դեպ, մոտ 600.000 կենսաթոշակառուների կեսն էլ չի օգտվում։ Միջոցառման շահառու են ոչ միայն կենսաթոշակառուները, այլ նաև սոցիալական բնույթի պարբերական բոլոր վճարներ ստացողները, իսկ սոցիալական բնույթի պարբերական վճարների չափերն ավելացվում են համապատասխան ոլորտի քաղաքականության տրամաբանության ներքո՝ պետական բյուջեի բավարար միջոցների առկայության դեպքում։
4 Կարեն Աբրահամյան 17.06.2024 11:11:31 Նախագծի բուն բովանդակության հետ կապված չի, բայց առաջարկում եմ հետվճարի փոխանցման կոնկրետ օր սահմանել, սահմանված է մինչև ամսի 25-ը,բայց շատ ժամանակ ամսվա վերջին նոր փոխանցվում է։ Կենսաթոշակի վճարումը օրենքով սահմանված է տվյալ ամսվա 3-րդ աշխատանքային օրը, չնայած հանուն արդարության պետք է նշեմ,որ վերջին տարիներին 2-րդ աշխատանքային օրն է վճարվում,կարելի է հետվճարի փոխանցման համար էլ կոնկրետ օր սահմանել։ Նախագծով սահմանված է, որ հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա 25-ը։