Add to favourites

Under development

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Շմավոն Ավագյան 30.05.2024 14:10:37 Հիշյալ օրենքի ընդունումը կխթանի բնակչության կողմից վարկային պարտավորությունների ոչ պատշած կատարմանը։ Բացի այդ բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուների հաշվին մարվում են անպարտաճանաչ վարկառուների վարկերը, որը արդարացի չէ։ Մինչև 1 մլն դրամ պարտավորություն ունեցող և աշխատող Անհուսալի դասով դասակարգված պարտապանները իրենց աշխատավարձից կարող էին մարել այդ վարկերը, սակայն ցանկություն չեն ունեցել, հիմ ամեր վճարած հարկերից ցանկանում եք մարել այդ մարդկանց վարկերը։ Սա խտրականության արտահայտման ձև է։ Ցանկանում եք օգնել, ուրեմն օգնեք բոլորին, կամ ոչ մեկին։ ՀԳ բացառություն կարող են կազմել միայն հաշմանդամություն ունեցող, պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիները։ Առաջարկը չի ընդունվել։ Աջակցությունը չի իրականացվելու այլ հարկատուների կողմից իրականացված հարկերից, այլ միայն շահառուների կողմից վճարած հարկերից՝ որոշակի սահմանափակումներով։ Քանի որ ծրագրով նախատեսում ենք, որ շահառու կարող են դառնալ միայն 3 և ավել տարի վաղեմությամբ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները, ապա այն չի կարող բերել անպարտաճանաչության խթանմանը. անհուսալի վարկառու դառնալը ուղեկցվում է մի շարք անցանկալի երևույթներով և դժվարություններով, հետևաբար, այս խմբում հայտնված քաղաքացիները հիմնականում օբյեկտիվ սոցիալական պատճառներ են ունեցել։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել սոցիալապես դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին՝ աշխատելու միջոցով իրենց իրավիճակը բարելավելու և տնտեսապես ակտիվ դառնալու համար։