Добавить в избранное
В стадии разработки
«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
7 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Շմավոն Ավագյան 30.05.2024 14:10:37 | Հիշյալ օրենքի ընդունումը կխթանի բնակչության կողմից վարկային պարտավորությունների ոչ պատշած կատարմանը։ Բացի այդ բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուների հաշվին մարվում են անպարտաճանաչ վարկառուների վարկերը, որը արդարացի չէ։ Մինչև 1 մլն դրամ պարտավորություն ունեցող և աշխատող Անհուսալի դասով դասակարգված պարտապանները իրենց աշխատավարձից կարող էին մարել այդ վարկերը, սակայն ցանկություն չեն ունեցել, հիմ ամեր վճարած հարկերից ցանկանում եք մարել այդ մարդկանց վարկերը։ Սա խտրականության արտահայտման ձև է։ Ցանկանում եք օգնել, ուրեմն օգնեք բոլորին, կամ ոչ մեկին։ ՀԳ բացառություն կարող են կազմել միայն հաշմանդամություն ունեցող, պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիները։ | Առաջարկը չի ընդունվել։ Աջակցությունը չի իրականացվելու այլ հարկատուների կողմից իրականացված հարկերից, այլ միայն շահառուների կողմից վճարած հարկերից՝ որոշակի սահմանափակումներով։ Քանի որ ծրագրով նախատեսում ենք, որ շահառու կարող են դառնալ միայն 3 և ավել տարի վաղեմությամբ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները, ապա այն չի կարող բերել անպարտաճանաչության խթանմանը. անհուսալի վարկառու դառնալը ուղեկցվում է մի շարք անցանկալի երևույթներով և դժվարություններով, հետևաբար, այս խմբում հայտնված քաղաքացիները հիմնականում օբյեկտիվ սոցիալական պատճառներ են ունեցել։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել սոցիալապես դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին՝ աշխատելու միջոցով իրենց իրավիճակը բարելավելու և տնտեսապես ակտիվ դառնալու համար։ |