Добавить в избранное

В стадии разработки

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է աջակցել 1 մլն դրամը չգերազանցող երեք տարվա վաղեմությամբ անհուսալի վարկային պարտավորություն ունեցող անձանց։ Նախագծի վերջնանպատակն է միջոցառման պոտենցիալ շահառուների համար վերականգնել տնտեսական ակտիվությունը՝ ընձեռելով օրինական դաշտում աշխատելու հնարավորությունը, վերականգնել վարկունակությունն ու վարկարժանությունը։

  • Обсуждалось

    29.05.2024 - 13.06.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1937

Принт

Предложения

Շմավոն Ավագյան

30.05.2024

Հիշյալ օրենքի ընդունումը կխթանի բնակչության կողմից վարկային պարտավորությունների ոչ պատշած կատարմանը։ Բացի այդ բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուների հաշվին մարվում են անպարտաճանաչ վարկառուների վարկերը, որը արդարացի չէ։ Մինչև 1 մլն դրամ պարտավորություն ունեցող և աշխատող Անհուսալի դասով դասակարգված պարտապանները իրենց աշխատավարձից կարող էին մարել այդ վարկերը, սակայն ցանկություն չեն ունեցել, հիմ ամեր վճարած հարկերից ցանկանում եք մարել այդ մարդկանց վարկերը։ Սա խտրականության արտահայտման ձև է։ Ցանկանում եք օգնել, ուրեմն օգնեք բոլորին, կամ ոչ մեկին։ ՀԳ բացառություն կարող են կազմել միայն հաշմանդամություն ունեցող, պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիները։

Узнать больше