Add to favourites

Under development

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է աշխատաշուկայից (ֆորմալ զբաղվածությունից) դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցողներին, հատկապես երիտասարդ և աշխատունակ անձանց տնտեսական ակտիվ դաշտ վերադարձնելու անհրաժեշտությամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբեր ամսին աշխատողների (ֆորմալ զբաղվածների) թվաքանակը կազմել է 736,568, միևնույն ժամանակ վիճակագրական կոմիտեի՝ 2023 թվականի դեկտեմբերն հրապարակված «Աշխատանքի շուկան Հյաստանում, 2023»-ի համաձայն ոչ ֆորմալ զբաղվածության մեջ է գտնվում 434,200 անձ, որից 151,300-ը զբաղված է ոչ գյուղատնտեսական ոլորտում։ Ոչ ֆորմալ զբաղվածության մեջ գտնվելու պատճառները տարբեր են, սակայն դրանցից ամենատարածվածներից վարկային բեռի պատճառով վարկավորող կազմակերպությունների կողմից կատարողական թերթերի հիման վրա վարկառուների աշխատավարձից բռնագանձումներ կատարելու, և վարկառուի ու նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների սոցիալական վիճակի սրացումն է, քանի որ աշխատավարձից բռնագանձվող չափը հիմնականում կազմում է 50%, ինչը էականորեն ազդում է անձի սոցիալական խնդրի վրա։

Կենտրոնական բանկի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 100,000 դրամ և ավել անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 284,000, իսկ վերջիններիս ընդհանուր վարկային բեռը կազմում է շուրջ 560 մլրդ դրամ (նույն տարվա ապրիլ ամսին կազմել էր 525 մլրդ)։ Ընդ որում, նրանց միայն 20%-ն է (մոտ 57,000 անձ), որն ունի ֆորմալ զբաղվածություն, մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ՝ նաև վերոնշյալ պատճառներով, իսկ 6 ամիսների ընթացքում ֆորմալ զբաղվածների (երբևէ եկամտային հարկ վճարածների) թիվը կազմել է շուրջ 59,000, որոնց 76%-ի աշխատավարձը եղել է ամսական 150,000 դրամից ցածր, իսկ 60%-ինը՝ նվազագույն աշխատավարձից ցածր։

Մինչև 100,000 դրամ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց թիվը կազմում է շուրջ 156,000, իսկ վարկային ընդհանուր բեռը՝ շուրջ 12 մլրդ։

Ընդհանուր առմամբ անուսալի վարկառուների թիվը կազմում է 440,000, գրեթե այնքան, որքան ըստ Վիճակագրական կոմիտեի գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասը որպես անապահով ընտանիք հաշվառված է Անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկեր ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ Նախագծով առաջարկվում է աջակցել այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, ընդհանուր վարկային բեռը (այդ թվում՝ մայր գումարը և ժամկետային տոկոսագումարները, բացառությամբ ժամկետանց տոկոսագումարների, հնարավոր տույժերի ու տուգանքների) չի գերազանցում 1 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

Վերոնշյալ թիրախային խմբում ընդգրկված է շուրջ 202,500 անձ, որոնց 62%-ի տարիքը գտնվում է 26-ից 50 տարեկան միջակայքում (աշխատունակության ամենաակտիվ տարիքային միջակայք)։ Նշված խմբի ճնշող մեծամասնությունը, ըստ էության, դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից, այդ թվում՝ չի կարողանում օգտվել ժամանակակից ֆինանսական գործիքներից (կատարել անկանխիկ գործարքներ, վարկ վերցնել, խնայողություններ կուտակել և այլն), իր աշխատանքից չի վճարում սոցիալական վճարներ և հարկեր, այդպիսով նաև զրկվում է կենսաթոշակային առավել բարենպաստ երաշխիքներից (կուտակային կենսաթոշակային համակարգ՝ պետության 5% համաֆինանսավորմամբ), իսկ ավելի բարձր խմբերի դեպքում՝ նաև տեղի չի ունենում ստաժի կուտակում։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով բարեխիղճ վարկառուների վրա վարքագծային բացասական ազդեցություն չունենալու և սոցիալական անարդարության զգացում չհաղորդելու կարևորությունը՝ պոտենցիալ շահառուների թիրախ է առաջարկվում դիտարկել այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է դասակարգված է անհուսալի դասով, ովքեր, ըստ էության, տևական ժամանակ է չեն կարողանում դուրս գալ իրավիճակից և անհրաժեշտություն է առաջացել աջակցել վերջիններիս՝ վերականգնելու իրենց տնտեսական դերը հասարակությունում։

Նախագծով առաջարկվում է.

  1. շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի 80%-ի չափով՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, և 50%-ի չափով՝ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 ՀՀ դրամը՝ բոլոր դեպքերում, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը,
  2. ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով,
  3. շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով։

Նախագծի շրջանակում պոտենցիալ շահառուների դիմելու, դիմումների մշակման, որոշումների կայացման և վճարումների ձևավորման գործընթացները իրականացվելու են թվային լուծումների միջոցով՝ առանց ֆիզիկապես որևէ պետական մարմին ներկայանալու, ֆիզիկապես դիմումներ ստորագրելու և թղթային եղանակով փաստաթղթաշրջանառություն իրականացնելու։ Դիմումների պատասխանները տրվելու են անմիջապես՝ դիմողի բջջային հեռախոսին և էլեկտրոնային փոստին բովանդակային հաղորդագրություն ուղարկվելու միջոցով։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է աջակցել 1 մլն դրամը չգերազանցող երեք տարվա վաղեմությամբ անհուսալի վարկային պարտավորություն ունեցող և վերջին 6 ամսվա ընթացքում ֆորմալ զբաղվածություն չունեցող անձանց՝ մարելու իրենց վարկային պարտավորությունները ֆորմալ զբաղվածություն ձեռք բերելու միջոցով։

Նախագծի վերջնանպատակն է միջոցառման պոտենցիալ շահառուների համար վերականգնել տնտեսական ակտիվությունը՝ ընձեռելով օրինական դաշտում աշխատելու հնարավորությունը, վերականգնել վարկունակությունն ու վարկարժանությունը։

Առաջարկվող կարգավորման բնույթն է. աջակցել անհուսալի վարկառուներին՝ իրենց միջոցներով և իրենց աշխատանքի արդյունքում առաջացած հարկերի 80% և հետագայում 50%-ի չափով համաֆինանսավորմամբ մարել գոյացած անհուսալի վարկային պարտավորությունները։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, թիրախային խմբից ամսական միջինում լրացուցիչ 10,000 անձ կանցնի ֆորմալ զբաղվածության և կսկսի մարել վարկային պարտավորությունները։ Ելնելով նրանից, որ միջոցառման տևողությունը 12 ամիս է, ապա ակնկալվում է, որ միջոցառման շահառու կդառնա շուրջ 120,000 անձ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է, որ «Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից: Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների ու հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է, որ ամսական միջինում 10,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու, իսկ միջոցառման տևողությունը նախատեսվում է 12 ամիս։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը 2024 թվականի համար կկազմի  շուրջ 5 մլրդ 272 մլն դրամ (որից 22 մլն-ը՝ ծրագրային ապահովման համար), որը ձևավորվում է հետևյալ հաշվարկների արդյունքում

Հաշվարկի հիմքում դրվում է ենթադրությունը, որ շահառու թիրախային խումբը չունի բարձր մրցունակություն մասնագիտական աշխատաշուկայում, հետևաբար վերջիններիս ֆորմալ զբաղվածության արդյունքում միջին ամսական աշխատավարձը կլինի ավելի ցածր, քան ՀՀ-ում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշն է (ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման՝ 2023թ. այն կազմել է 269,994 դրամ)։ Հաշվարկի շրջանակում առաջարկում ենք կիրառել 25% դիսկոնտի  չափը, և հետևաբար հաշվարկի հիմքում կիրառել 1 շահառուի գծով միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմի  202,248 դրամ (202,248 - 25%)։ Տվյալ ցուցանիշի գծով առաջացող եկամտահարկը կկազմի  40,489 (202,248 * 20%)։

Քանի որ 2024 թվականին շահառուի կողմից վճարված եկամտային հարկի 80%-ը, բայց ոչ ավել, քան 25,000 դրամը, ուղղվելու է վարկային պարավորության մարմանը, ապա 1 շահառուի գծով ամսական ֆինանսական աջակցության չափը կկազմի 25,000 դրամ։

Բոլոր շահառուների գծով առաջին և հաջորդ ամիսների ֆինանսական աջակցությունը կկազմի.

Ամիս (2024)

Շահառու

Աջակց.

Ընդ. աջակց.

Հուլ.

10,000

25,000

250,000,000

Օգոս.

20,000

25,000

500,000,000

Սեպտ.

30,000

25,000

750,000,000

Հոկ.

40,000

25,000

1,000,000,000

Նոյ.

50,000

25,000

1,250,000,000

Դեկ.

60,000

25,000

1,500,000,000

Ընդամենը՝

5,250,000,000

 Հաշվի առնելով նաև, որ նրանցից շուրջ 20%-ը ունի ֆորմալ զբաղվածություն և միջինում ստանում են ամսական շուրջ 145,000 դրամ, որից ձևավորվող եկամտային հարկը կազմում է ամսական 29,000 դրամ, իսկ 2024թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար՝ հանրագումարային եկամտահարկը ներկայիս տվյալներով կկազմի շուրջ 7 մլրդ 47 մլն (29,000 * 6 * 40,500 (անձ))։

Ըստ կանխատեսվող շահառուների՝ վերջիններիս կողմից ձևավորվող եկամտային հարկի հանրագումարը 6 ամիսների համար կկազմի 18 մլրդ 342 մլն դրամ (40,489 * 6 * 75,500 (անձ՝ միջին ամսական))։

Քանի որ շահառուներին տրվող ֆինանսական աջակցությունը ձևավորվում է վերջիններիս ֆորմալ զբաղվածության արդյունքում ստացվելիք աշխատավարձի գծով առաջացող եկամտային հարկից, հետևաբար միջոցառման շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ըստ վերոնշյալ հաշվարկների, չի բերի պետական բյուջեի ծանրաբեռնվածության ավելացմանը, այլ ընդհակառակը, հարկային մուտքերի ավելացմանը։

Հաշվի առնելով նաև, որ միջոցառման իրականացման համար նախատեսվում է մշակել թվային փոխգործելի հարթակ, ակնկալվում է, որ հարթակի մշակման համար աշխատանքների արժեքը կկազմի մինչև 22 մլն դրամ, ինչը կհստակեցվի համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելուց հետո և գնահատելուց հետո։

 

 

  • Discussed

    29.05.2024 - 13.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1943

Print

Suggestions

Շմավոն Ավագյան

30.05.2024

Հիշյալ օրենքի ընդունումը կխթանի բնակչության կողմից վարկային պարտավորությունների ոչ պատշած կատարմանը։ Բացի այդ բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուների հաշվին մարվում են անպարտաճանաչ վարկառուների վարկերը, որը արդարացի չէ։ Մինչև 1 մլն դրամ պարտավորություն ունեցող և աշխատող Անհուսալի դասով դասակարգված պարտապանները իրենց աշխատավարձից կարող էին մարել այդ վարկերը, սակայն ցանկություն չեն ունեցել, հիմ ամեր վճարած հարկերից ցանկանում եք մարել այդ մարդկանց վարկերը։ Սա խտրականության արտահայտման ձև է։ Ցանկանում եք օգնել, ուրեմն օգնեք բոլորին, կամ ոչ մեկին։ ՀԳ բացառություն կարող են կազմել միայն հաշմանդամություն ունեցող, պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիները։

See more