Add to favourites

Under development

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որաշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 «___» _________ 2017 թվական N __-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 73-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

   1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության   հողօգտագործողներին  2016  թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպա­տա­կով  պետական աջակցության ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրա­պետության  2016 թվականի պետական բյուջեի մասին» հայաստանի հանրա­պետության օրենքի  N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու  մասին» N 73-Ն որոշման 4-րդ կետում մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել  «ոչ ուշ քան մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը» բառերով:

 

  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1)   դադարեցնել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվա­­կանին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոս­ֆո­րական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապե­տու­թյան ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավոր­ված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.

2) համապատասխան փոփոխություններ կատարել նշված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապե­տության ֆինանսների նախարարության և «Բերրիու­թյուն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրում:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Discussed

    24.01.2018 - 08.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9814

Print