Under development
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որաշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
ՀՀ հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականների առաջին եռամսյակներում տրամադրվել են «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին 3,840,000,000 դրամի չափով բյուջետային վարկ՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով: «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից 2016 թվականին ստացած 3,840,000,000 դրամ բյուջետային վարկից 2017 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ վճարել է 3,443,317,622 դրամ, մնացորդը կազմում է 396,682,378 դրամ: ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն և ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրերի շրջանակներում 2015-2016 թվականներին հատկացված ազոտական պարարտանյութի դիմաց ՀՀ մարզերի հողօգտագործողների պարտքը «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի հանդեպ կազմում է 180,365,134 ՀՀ դրամ, որից 163,143,274 ՀՀ դրամը ներվել է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2011-2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015-2016 թվականներին հատկացված ազոտական պարարտանյութի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին» N 1585-Ն որոշմամբ, ինչպես նաև` ՀՀ ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ 163,143,274 ՀՀ դրամ գումարի չափով նվազեցնելով ընկերության վարկային պարտավորությունը: ՀՀ վարչապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է N 02/23.14/28018 հանձնարարականը ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարներին` սահմանված կարգով վարկի մարման ժամկետի փոփոխության առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ: Ի պատասխան վերոնշյալ հանձնարարականի ՀՀ գյուղատնտեսության նախարարը 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N ԻԱ/ՌՆ-1/11878-17 և ՀՀ ֆինանսների նախարարը 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N 02/23.14/28018-17 գրություններով տեղեկացրել են ՀՀ կառավարությանը, որ ՍՊԸ-ի բյուջետային վարկի մարման ժամկետը մինչև 2018 թվականի ապրիլ ամիս երկարաձգելու վերաբերյալ առարկություններ չունեն: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի 396,682,378 դրամ 2016 թվականի դեկտեմբերի 20-ի բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգել ոչ ուշ քան մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը և մատակարարը պարտավոր է նշված պարտավորությունների գծով ընթացիկ վճարումների դեպքում կատարել համապատասխան մուծումներ 5 բանկային օրվա ընթացքում` կատարելով փոփոխություններ 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշման մեջ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
|
ՀՀ հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականների առաջին եռամսյակներում տրամադրվել են «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին 3,840,000,000 դրամի չափով բյուջետային վարկ՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով: «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից 2016 թվականին ստացած 3,840,000,000 դրամ բյուջետային վարկից 2017 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ վճարել է 3,443,317,622 դրամ, մնացորդը կազմում է 396,682,378 դրամ: ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն և ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրերի շրջանակներում 2015-2016 թվականներին հատկացված ազոտական պարարտանյութի դիմաց ՀՀ մարզերի հողօգտագործողների պարտքը «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի հանդեպ կազմում է 180,365,134 ՀՀ դրամ, որից 163,143,274 ՀՀ դրամը ներվել է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2011-2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015-2016 թվականներին հատկացված ազոտական պարարտանյութի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին» N 1585-Ն որոշմամբ, ինչպես նաև` ՀՀ ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ 163,143,274 ՀՀ դրամ գումարի չափով նվազեցնելով ընկերության վարկային պարտավորությունը: ՀՀ վարչապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է N 02/23.14/28018 հանձնարարականը ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարներին` սահմանված կարգով վարկի մարման ժամկետի փոփոխության առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ: Ի պատասխան վերոնշյալ հանձնարարականի ՀՀ գյուղատնտեսության նախարարը 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N ԻԱ/ՌՆ-1/11878-17 և ՀՀ ֆինանսների նախարարը 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N 02/23.14/28018-17 գրություններով տեղեկացրել են ՀՀ կառավարությանը, որ ՍՊԸ-ի բյուջետային վարկի մարման ժամկետը մինչև 2018 թվականի ապրիլ ամիս երկարաձգելու վերաբերյալ առարկություններ չունեն: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի 396,682,378 դրամ 2016 թվականի դեկտեմբերի 20-ի բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգել ոչ ուշ քան մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը և մատակարարը պարտավոր է նշված պարտավորությունների գծով ընթացիկ վճարումների դեպքում կատարել համապատասխան մուծումներ 5 բանկային օրվա ընթացքում` կատարելով փոփոխություններ 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշման մեջ:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու հարցում պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2012 թվականից իրականացվում են հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրեր: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին հատկացված վարկի մարման ժամկետի երկարաձգում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին 2016 թվականին 3,840,000,000 վարկերի վերջնական մարում: |
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ |
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան: |
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
|
1. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
2. |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
-
Discussed
24.01.2018 - 08.02.2018
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 9916
Print