Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որաշման նախագիծ

                                                               ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ N  73-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ                  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1.

Անհրաժեշտությունը

          ՀՀ հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականների առաջին եռամսյակներում տրա­մադրվել են  «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին 3,840,000,000  դրամի չափով բյուջետային վարկ՝  մինչև               2017 թվականի դեկտեմբերի 20-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսա­դրույքով:

          «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարությունից 2016 թվականին ստացած 3,840,000,000 դրամ բյուջետային վարկից 2017 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ վճարել է       3,443,317,622 դրամ, մնացորդը կազմում է 396,682,378 դրամ:    

       ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն և ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրերի շրջանակներում 2015-2016 թվականներին հատկացված ազոտական պարարտանյութի դիմաց ՀՀ մարզերի հողօգտագործողների  պարտքը «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի հանդեպ կազմում է 180,365,134 ՀՀ դրամ, որից 163,143,274 ՀՀ դրամը  ներվել է  ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2011-2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015-2016 թվականներին հատկացված ազոտական պարարտանյութի  դիմաց  ձևավորված պարտքերի ներման մասին» N 1585-Ն որոշմամբ, ինչպես նաև` ՀՀ  ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն՝  163,143,274 ՀՀ դրամ գումարի չափով նվազեցնելով ընկերության վարկային պարտավորությունը:

ՀՀ վարչապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է                        N 02/23.14/28018 հանձնարարականը ՀՀ գյուղատնտեսության   և ՀՀ ֆինանսների նախարարներին` սահմանված կարգով վարկի մարման ժամկետի փոփոխության առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

       Ի պատասխան վերոնշյալ  հանձնարարականի ՀՀ գյուղատնտեսության նախարարը 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N ԻԱ/ՌՆ-1/11878-17 և ՀՀ ֆինանսների նախարարը 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N 02/23.14/28018-17 գրություններով տեղեկացրել են ՀՀ կառավարությանը, որ ՍՊԸ-ի բյուջետային վարկի մարման ժամկետը մինչև 2018 թվականի ապրիլ ամիս երկարաձգելու վերաբերյալ առարկություններ չունեն:

       Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել  «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի 396,682,378 դրամ 2016 թվականի դեկտեմբերի 20-ի բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգել ոչ ուշ քան մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը և մատակարարը պարտավոր է նշված պարտավորությունների գծով ընթացիկ վճարումների դեպքում կատարել համապատասխան մուծումներ 5 բանկային օրվա ընթացքում` կատարելով փոփոխություններ 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշման մեջ:                            

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու հարցում պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2012 թվականից իրականացվում են հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրեր:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

          «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին հատկացված վարկի մարման ժամկետի երկարաձգում: 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

6.

Ակնկալվող արդյունքը

       «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին 2016 թվականին 3,840,000,000 վարկերի վերջնական մարում:

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Հասարակությանը նախագծի մասին  իրազեկումը

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը  և/կամ քննարկումներին

           Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

  • Քննարկվել է

    24.01.2018 - 08.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9911

Տպել