В стадии разработки
«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որաշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«___» _________ 2017 թվական N __-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» հայաստանի հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 73-Ն որոշման 4-րդ կետում մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «ոչ ուշ քան մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը» բառերով:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.
2) համապատասխան փոփոխություններ կատարել նշված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
24.01.2018 - 08.02.2018
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 9917
Принт