Add to favourites

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Robert Davtyan 12.10.2023 09:55:56 Որաշակի չէ, անհրաժեշտ է, հստակեցնել ի վերջո Երևանի դատարանում են ավելանում տեղերը, թե ՀՀ, այսինքն նաև մարզերում։ Մի տեղ մի ձև է նշված մեկ այլ տեղ՝ ուրիշ ձև։ Ընդունվել է
2 Սամվել Հակոբյան 19.10.2023 12:12:33 Անհրաժեշտ է փոփոխել որոշման վերտառությունը, քանի որ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը նախատեսում է ոչ թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան անվանումը, այլ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան անվանումը: Միևնույն ժամանակ նախագծի հիմնավորումներից պարզ է դառնում, որ դատարանի թվակազմն ավելանալու է Երևան քաղաքում, որպիսի պայմաններում հարց է առաջանում՝ մարզերում ՀՀ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցագոործությունների կատարման վերաբերյալ վարույթները քննվելու են Երևան քաղաքում, թե նախատեսվում է մարզերում նույնպես ստեղծել տուժողի հայցի հիման վրա քննություն իրականացնող դատարաններ: Մյուս առաջարկությունը նախագծի հետ ուղղակիորեն չի առնչվում, սակայն կարող եք քննարկել նոր ստեղծվող դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու հնարավորության հարցը ևս: Ընդունվել է մասնակի Հարկ է նշել, որ մասնավոր մեղադրանքով վարույթը իրականացնելու իրավասություն ունեցող դատավորները նշանակվելու են դեռևս միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում: Միաժամանակ նշենք, որ այս կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում տարածքային ընդդատությանը վերաբերող նորմերում փոփոխություններ չեն նախատեսվում: Նախագծի հիմնավորումների համաձայն՝ նոր նշանակվող դատավորներն իրականացնելու են միայն մասնավոր մեղադրանքով վարույթ, ուստի հարկ է արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի համաձայն՝ «Մասնավոր մեղադրանքով մինչդատական վարույթն իրականացվում է բացառապես ենթադրյալ հանցանք կատարած անձին հայտնաբերելու համար:»
3 Vardan Karapetyan 19.10.2023 19:42:43 Ողջունելի է նման նախագծի շրջանառության մեջ դնելը, վերջապես կթեթևանա ինչ որ չափով դատարանների ծանրաբեռնվածությունը։ Միև ույն ժամանակ անհրաժեշտ է դատավորների թվաքանակ ավելացնել նաև մարզերում` հաշվի առնելով այնտեղ առկա գերծանրաբեռնված վիճակը։Մասնավոր մեղադրանքի դատավորներ մարզերում ավելացնելը ևս անհրաժեշտություն է, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երբ նախաքննության մարմինը չզբաղվի արդեն այդ գործերով, շեշտակի ավելանալու է այդպիսի գործերի քանակը դատարաններում Ընդունվել է ի գիտություն