Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Robert Davtyan 12.10.2023 09:55:56 | Որաշակի չէ, անհրաժեշտ է, հստակեցնել ի վերջո Երևանի դատարանում են ավելանում տեղերը, թե ՀՀ, այսինքն նաև մարզերում։ Մի տեղ մի ձև է նշված մեկ այլ տեղ՝ ուրիշ ձև։ | Ընդունվել է | |
2 | Սամվել Հակոբյան 19.10.2023 12:12:33 | Անհրաժեշտ է փոփոխել որոշման վերտառությունը, քանի որ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը նախատեսում է ոչ թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան անվանումը, այլ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան անվանումը: Միևնույն ժամանակ նախագծի հիմնավորումներից պարզ է դառնում, որ դատարանի թվակազմն ավելանալու է Երևան քաղաքում, որպիսի պայմաններում հարց է առաջանում՝ մարզերում ՀՀ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցագոործությունների կատարման վերաբերյալ վարույթները քննվելու են Երևան քաղաքում, թե նախատեսվում է մարզերում նույնպես ստեղծել տուժողի հայցի հիման վրա քննություն իրականացնող դատարաններ: Մյուս առաջարկությունը նախագծի հետ ուղղակիորեն չի առնչվում, սակայն կարող եք քննարկել նոր ստեղծվող դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու հնարավորության հարցը ևս: | Ընդունվել է մասնակի | Հարկ է նշել, որ մասնավոր մեղադրանքով վարույթը իրականացնելու իրավասություն ունեցող դատավորները նշանակվելու են դեռևս միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում: Միաժամանակ նշենք, որ այս կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում տարածքային ընդդատությանը վերաբերող նորմերում փոփոխություններ չեն նախատեսվում: Նախագծի հիմնավորումների համաձայն՝ նոր նշանակվող դատավորներն իրականացնելու են միայն մասնավոր մեղադրանքով վարույթ, ուստի հարկ է արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի համաձայն՝ «Մասնավոր մեղադրանքով մինչդատական վարույթն իրականացվում է բացառապես ենթադրյալ հանցանք կատարած անձին հայտնաբերելու համար:» |
3 | Vardan Karapetyan 19.10.2023 19:42:43 | Ողջունելի է նման նախագծի շրջանառության մեջ դնելը, վերջապես կթեթևանա ինչ որ չափով դատարանների ծանրաբեռնվածությունը։ Միև ույն ժամանակ անհրաժեշտ է դատավորների թվաքանակ ավելացնել նաև մարզերում` հաշվի առնելով այնտեղ առկա գերծանրաբեռնված վիճակը։Մասնավոր մեղադրանքի դատավորներ մարզերում ավելացնելը ևս անհրաժեշտություն է, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երբ նախաքննության մարմինը չզբաղվի արդեն այդ գործերով, շեշտակի ավելանալու է այդպիսի գործերի քանակը դատարաններում | Ընդունվել է ի գիտություն |