Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Robert Davtyan 12.10.2023 09:55:56 | Որաշակի չէ, անհրաժեշտ է, հստակեցնել ի վերջո Երևանի դատարանում են ավելանում տեղերը, թե ՀՀ, այսինքն նաև մարզերում։ Մի տեղ մի ձև է նշված մեկ այլ տեղ՝ ուրիշ ձև։ | Ընդունվել է | |||
| 2 | Սամվել Հակոբյան 19.10.2023 12:12:33 | Անհրաժեշտ է փոփոխել որոշման վերտառությունը, քանի որ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը նախատեսում է ոչ թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան անվանումը, այլ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան անվանումը: Միևնույն ժամանակ նախագծի հիմնավորումներից պարզ է դառնում, որ դատարանի թվակազմն ավելանալու է Երևան քաղաքում, որպիսի պայմաններում հարց է առաջանում՝ մարզերում ՀՀ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցագոործությունների կատարման վերաբերյալ վարույթները քննվելու են Երևան քաղաքում, թե նախատեսվում է մարզերում նույնպես ստեղծել տուժողի հայցի հիման վրա քննություն իրականացնող դատարաններ: Մյուս առաջարկությունը նախագծի հետ ուղղակիորեն չի առնչվում, սակայն կարող եք քննարկել նոր ստեղծվող դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու հնարավորության հարցը ևս: | Ընդունվել է մասնակի | |||
| 3 | Vardan Karapetyan 19.10.2023 19:42:43 | Ողջունելի է նման նախագծի շրջանառության մեջ դնելը, վերջապես կթեթևանա ինչ որ չափով դատարանների ծանրաբեռնվածությունը։ Միև ույն ժամանակ անհրաժեշտ է դատավորների թվաքանակ ավելացնել նաև մարզերում` հաշվի առնելով այնտեղ առկա գերծանրաբեռնված վիճակը։Մասնավոր մեղադրանքի դատավորներ մարզերում ավելացնելը ևս անհրաժեշտություն է, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երբ նախաքննության մարմինը չզբաղվի արդեն այդ գործերով, շեշտակի ավելանալու է այդպիսի գործերի քանակը դատարաններում | Ընդունվել է ի գիտություն |