Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագծով Կառավարությանը առաջարկվում է ընդունել որոշում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգով  համաձայնություն տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելուն:

  • Քննարկվել է

    09.10.2023 - 24.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2894

Տպել

Առաջարկներ`

Vardan Karapetyan

19.10.2023

Ողջունելի է նման նախագծի շրջանառության մեջ դնելը, վերջապես կթեթևանա ինչ որ չափով դատարանների ծանրաբեռնվածությունը։ Միև ույն ժամանակ անհրաժեշտ է դատավորների թվաքանակ ավելացնել նաև մարզերում` հաշվի առնելով այնտեղ առկա գերծանրաբեռնված վիճակը։Մասնավոր մեղադրանքի դատավորներ մարզերում ավելացնելը ևս անհրաժեշտություն է, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երբ նախաքննության մարմինը չզբաղվի արդեն այդ գործերով, շեշտակի ավելանալու է այդպիսի գործերի քանակը դատարաններում

Սամվել Հակոբյան

19.10.2023

Անհրաժեշտ է փոփոխել որոշման վերտառությունը, քանի որ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը նախատեսում է ոչ թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան անվանումը, այլ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան անվանումը: Միևնույն ժամանակ նախագծի հիմնավորումներից պարզ է դառնում, որ դատարանի թվակազմն ավելանալու է Երևան քաղաքում, որպիսի պայմաններում հարց է առաջանում՝ մարզերում ՀՀ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցագոործությունների կատարման վերաբերյալ վարույթները քննվելու են Երևան քաղաքում, թե նախատեսվում է մարզերում նույնպես ստեղծել տուժողի հայցի հիման վրա քննություն իրականացնող դատարաններ: Մյուս առաջարկությունը նախագծի հետ ուղղակիորեն չի առնչվում, սակայն կարող եք քննարկել նոր ստեղծվող դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու հնարավորության հարցը ևս:

Robert Davtyan

12.10.2023

Որաշակի չէ, անհրաժեշտ է, հստակեցնել ի վերջո Երևանի դատարանում են ավելանում տեղերը, թե ՀՀ, այսինքն նաև մարզերում։ Մի տեղ մի ձև է նշված մեկ այլ տեղ՝ ուրիշ ձև։

Տեսնել ավելին