Add to favourites

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

__________ թվականի N _____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Համաձայնություն տալ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի օգոստոսի 31-ի առաջարկությանը Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելու վերաբերյալ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության

           վարչապետ                                                                    Ն. Փաշինյան

  • Discussed

    09.10.2023 - 24.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2900

Print

Suggestions

Vardan Karapetyan

19.10.2023

Ողջունելի է նման նախագծի շրջանառության մեջ դնելը, վերջապես կթեթևանա ինչ որ չափով դատարանների ծանրաբեռնվածությունը։ Միև ույն ժամանակ անհրաժեշտ է դատավորների թվաքանակ ավելացնել նաև մարզերում` հաշվի առնելով այնտեղ առկա գերծանրաբեռնված վիճակը։Մասնավոր մեղադրանքի դատավորներ մարզերում ավելացնելը ևս անհրաժեշտություն է, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երբ նախաքննության մարմինը չզբաղվի արդեն այդ գործերով, շեշտակի ավելանալու է այդպիսի գործերի քանակը դատարաններում

Սամվել Հակոբյան

19.10.2023

Անհրաժեշտ է փոփոխել որոշման վերտառությունը, քանի որ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը նախատեսում է ոչ թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան անվանումը, այլ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան անվանումը: Միևնույն ժամանակ նախագծի հիմնավորումներից պարզ է դառնում, որ դատարանի թվակազմն ավելանալու է Երևան քաղաքում, որպիսի պայմաններում հարց է առաջանում՝ մարզերում ՀՀ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցագոործությունների կատարման վերաբերյալ վարույթները քննվելու են Երևան քաղաքում, թե նախատեսվում է մարզերում նույնպես ստեղծել տուժողի հայցի հիման վրա քննություն իրականացնող դատարաններ: Մյուս առաջարկությունը նախագծի հետ ուղղակիորեն չի առնչվում, սակայն կարող եք քննարկել նոր ստեղծվող դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու հնարավորության հարցը ևս:

Robert Davtyan

12.10.2023

Որաշակի չէ, անհրաժեշտ է, հստակեցնել ի վերջո Երևանի դատարանում են ավելանում տեղերը, թե ՀՀ, այսինքն նաև մարզերում։ Մի տեղ մի ձև է նշված մեկ այլ տեղ՝ ուրիշ ձև։

See more