The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Յունիմեդ ԲԿ 11.01.2023 23:17:09 Կարծում եմ՝ պետք չէ շատ ձգձգել։
2 Գոհար Մինասյան 11.01.2023 23:22:31 Առաջարկում եմ առողջապահության ապահովագրության շահառուներ գրանցել միայն 0_18տ երեխաներին, 18_63տ ԳՐԱՆՑՎԱԾ և հարկ վճարող աշխատողներին, 63տ_ից բարձր տարիքի ՀՀ քաղաքացիներին։ Չաշխատող և հարկ չվճարող 18_63տ քաղաքացիները ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ օգտվել այս ծրագրից։
3 Գոհար Ղազարյան 12.01.2023 00:14:37 Կխնդրեմ, որ այս նախագծում ներգրաված լինեն նաև ՆՈՒՀ֊երը
4 Անահիտ Աբրահամյան 12.01.2023 10:55:41 Աշխատող թոշակառուները իրե՞նք պետք է վճարեն, թե՞ պետությունը։
5 Անահիտ Աբրահամյան 12.01.2023 10:55:41 Իսկ կարող ե՞մ ես ավելի շուտ ապահովագրվել, եթե ինքնազբաղված եմ։ Հայեցակարգում սկզբում պետական աշխատողներն են ոնց որ միայն ապահովագրվելու։
6 Անուշ Կիրակոսյան 12.01.2023 21:25:58 +
7 Անուշ Կիրակոսյան 12.01.2023 21:26:07 ++++
8 Տիգրան Ստեփանյան 13.01.2023 12:07:37 Ըստ էության հերթական հարկային բեռի ծանրացմանն ուղղված նախագիծ՝ այս անգամ էլ առողջապահական և/կամ այլ բարի նպատակներով։ Եվ այդ բեռը կրողները միևնույն է վճարելու են իրենց բուժման համար, ուղղակի իրենց հաշվին ստողծվելու են լրացուցիչ հիմնարկներ՝ տնօրեններով, փոխտնօրեններով և այլ էֆեկտիվ մենեջերներով, ամնեն մեկն իր վարորդ-քարտուղարուհիներով և այլն, մի շարք բուժհաստատություններ էլ պետպատվերի հաշվին լրացուցիչ գերշահույթ են ստանալու
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 22:29:10 Առաջարկվում է հայեցակարգի նախագծից և հավելվածներից հեռացնել «հաշմանդամության կանխարգելմանն» առնչվող դրույթները՝ համապատասխանեցնելով նախագիծը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին։ Չի ընդունվել։ Նշված դրույթը չի վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց, հետևաբար դրա համապատասխանեցումը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին անհասկանալի է։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2023 22:44:03 Հայեցակարգի նախագծի 5-րդ կետից հեռացնել «առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազեցմանը» բառերը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հաշմանդամության կանխարգելման գաղափարախոսության հիմքում հաշմանդամության բժշկական մոդելն է և այն հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությանը։ Առաջարկը բխում է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների 6 (2) առաջարկից (վերանայել իր օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանը և բուժմանը և դրանք համապատասխանեցնել հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին)։ Համապատասխանաբար անհրաժեշտ է հեռացնել նաև հավելված 4-ի ոչ ֆինանսական ցուցանիշների 5-րդ և 6-րդ տողերը։ Անհրաժեշտ է նաև խմբագրել հավելված 5-ի 17-20-րդ կետերը՝ ապահովելու, որ դրանք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին և հաշմանդամության սահմանմանը։ Որպես օրինակ 18-րդ կետում նշվում է, որ «Հայաստանի ողջ տնտեսությունն ընդհանուր առմամբ վնասներ է կրում հիվանդություններ կամ վաղ տարիքից հաշմանդամություն ունեցող անձանց չկատարած նյութական և ոչ նյութական ներդրումների հետևանքով», մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում իրենց ներդրումն ունենալ ոչ թե իրենց առողջական խնդիրների, այլ հասարակության՝ հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումը չընկալելու, վերաբերմունքի և անմատչելիության, համակարգային խտրականության և խարանի պատճառով։ Չի ընդունվել։ Նշված ձևակերպումը որևիցե կերպ չի ազդում հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության վրա, այլ շեշտադրում է տարբեր առողջական խնդիրների պատճառներով հաշմանդամության առաջացման հակազդմանը հանձնառությունը։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2023 22:44:03 Որպես ոչ ֆինանսական ցուցիչ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողության երկարելը: Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է նպաստի առողջապահական ծառայությունների անհավասարությունների վերացմանը, ինչի լավագույն ցուցիչը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողությունն է։ Հետազոտությունների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն վաղաժամ մահացության ավելի բարձր ցուցանիշ հաշմանդամություն չունեցող անձանց հետ համեմատությամբ: Օրինակ՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց մոտ մահացության տարբերությունը տղամարդկանց համար կազմում է 20 տարի, իսկ կանանց համար՝ 15 տարի (​​Thornicroft G. Physical health disparities and mental illness: the scandal of premature mortality. British J Psychiatry. 2011;199:441–2): Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց մահացության տարեկան մակարդակը կրկնակի է ընդհանուր բնակչության համեմատ (Heslop P, Blair PS, Fleming P, Hoghton M, Marriott A, Russ L. The confidential inquiry into premature deaths of people with intellectual disabilities in the UK: a population-based study. Lancet. 2014;383:889–95): Մահացության բարձր մակարդակի հիմնական գործոնը հաճախ առողջապահական ծառայությունների որակն է։ Մահացության մակարդակի վրա ազդող այլ գործոններ են երկրի և անձի անհատական եկամուտները: Օրինակ՝ եթե Ռումինիայում միջին հաշվով ողնուղեղի վնասվածքով մարդիկ պատահարից հետո ապրում են 10,8 տարի, ապա Շվեյցարիայում ապրողները՝ միջինում 26 տարի (Oña A, Strøm V, Lee B-S, Le Fort M, Middleton J, Gutenbrunner C et al. Health inequalities and income for people with spinal cord injury. A comparison between and within countries. SSM Popul Health. 2021;15:100854): Չի ընդունվել։ Նախագծի հավելված 4-ում նշված ոչ ֆինանսական ցուցանիշների մեջ առկա է «Ոչ վարակիչ հիվանդություններից (հավանական մահվան տարիքը 15-ից 60 տարեկան) մահացության տեսակարար կշիռը ընդամենը ոչ վարակիչ հիվանդություններից մահացության մեջ»։ Քանի որ ոչ վարակիչ հիվանդություններ ունեցողների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում հաշմանդամություն ունեցող անձինք, հետևաբար հավելվածում բերված ցուցանիշն ամբողջությամբ բխում է այդ նպատակադրումից։