«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
26.01.2023
Որպես ոչ ֆինանսական ցուցիչ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողության երկարելը: Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է նպաստի առողջապահական ծառայությունների անհավասարությունների վերացմանը, ինչի լավագույն ցուցիչը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողությունն է։ Հետազոտությունների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն վաղաժամ մահացության ավելի բարձր ցուցանիշ հաշմանդամություն չունեցող անձանց հետ համեմատությամբ: Օրինակ՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց մոտ մահացության տարբերությունը տղամարդկանց համար կազմում է 20 տարի, իսկ կանանց համար՝ 15 տարի (Thornicroft G. Physical health disparities and mental illness: the scandal of premature mortality. British J Psychiatry. 2011;199:441–2): Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց մահացության տարեկան մակարդակը կրկնակի է ընդհանուր բնակչության համեմատ (Heslop P, Blair PS, Fleming P, Hoghton M, Marriott A, Russ L. The confidential inquiry into premature deaths of people with intellectual disabilities in the UK: a population-based study. Lancet. 2014;383:889–95): Մահացության բարձր մակարդակի հիմնական գործոնը հաճախ առողջապահական ծառայությունների որակն է։ Մահացության մակարդակի վրա ազդող այլ գործոններ են երկրի և անձի անհատական եկամուտները: Օրինակ՝ եթե Ռումինիայում միջին հաշվով ողնուղեղի վնասվածքով մարդիկ պատահարից հետո ապրում են 10,8 տարի, ապա Շվեյցարիայում ապրողները՝ միջինում 26 տարի (Oña A, Strøm V, Lee B-S, Le Fort M, Middleton J, Gutenbrunner C et al. Health inequalities and income for people with spinal cord injury. A comparison between and within countries. SSM Popul Health. 2021;15:100854):