Հիշել նախագիծը
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
251 - Կողմ
-
31 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Յունիմեդ ԲԿ 11.01.2023 23:17:09 | Կարծում եմ՝ պետք չէ շատ ձգձգել։ | ||
2 | Գոհար Մինասյան 11.01.2023 23:22:31 | Առաջարկում եմ առողջապահության ապահովագրության շահառուներ գրանցել միայն 0_18տ երեխաներին, 18_63տ ԳՐԱՆՑՎԱԾ և հարկ վճարող աշխատողներին, 63տ_ից բարձր տարիքի ՀՀ քաղաքացիներին։ Չաշխատող և հարկ չվճարող 18_63տ քաղաքացիները ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ օգտվել այս ծրագրից։ | ||
3 | Գոհար Ղազարյան 12.01.2023 00:14:37 | Կխնդրեմ, որ այս նախագծում ներգրաված լինեն նաև ՆՈՒՀ֊երը | ||
4 | Անահիտ Աբրահամյան 12.01.2023 10:55:41 | Աշխատող թոշակառուները իրե՞նք պետք է վճարեն, թե՞ պետությունը։ | ||
5 | Անահիտ Աբրահամյան 12.01.2023 10:55:41 | Իսկ կարող ե՞մ ես ավելի շուտ ապահովագրվել, եթե ինքնազբաղված եմ։ Հայեցակարգում սկզբում պետական աշխատողներն են ոնց որ միայն ապահովագրվելու։ | ||
6 | Անուշ Կիրակոսյան 12.01.2023 21:25:58 | + | ||
7 | Անուշ Կիրակոսյան 12.01.2023 21:26:07 | ++++ | ||
8 | Տիգրան Ստեփանյան 13.01.2023 12:07:37 | Ըստ էության հերթական հարկային բեռի ծանրացմանն ուղղված նախագիծ՝ այս անգամ էլ առողջապահական և/կամ այլ բարի նպատակներով։ Եվ այդ բեռը կրողները միևնույն է վճարելու են իրենց բուժման համար, ուղղակի իրենց հաշվին ստողծվելու են լրացուցիչ հիմնարկներ՝ տնօրեններով, փոխտնօրեններով և այլ էֆեկտիվ մենեջերներով, ամնեն մեկն իր վարորդ-քարտուղարուհիներով և այլն, մի շարք բուժհաստատություններ էլ պետպատվերի հաշվին լրացուցիչ գերշահույթ են ստանալու | ||
9 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.01.2023 22:29:10 | Առաջարկվում է հայեցակարգի նախագծից և հավելվածներից հեռացնել «հաշմանդամության կանխարգելմանն» առնչվող դրույթները՝ համապատասխանեցնելով նախագիծը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին։ | Չի ընդունվել։ Նշված դրույթը չի վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց, հետևաբար դրա համապատասխանեցումը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին անհասկանալի է։ | |
10 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2023 22:44:03 | Հայեցակարգի նախագծի 5-րդ կետից հեռացնել «առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազեցմանը» բառերը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հաշմանդամության կանխարգելման գաղափարախոսության հիմքում հաշմանդամության բժշկական մոդելն է և այն հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությանը։ Առաջարկը բխում է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների 6 (2) առաջարկից (վերանայել իր օրենսդրությունը և պլանները, որոնք առնչվում են հաշմանդամության կանխարգելմանը և բուժմանը և դրանք համապատասխանեցնել հաշմանդամության մարդու իրավունքների վրա հիմնված մոդելին)։ Համապատասխանաբար անհրաժեշտ է հեռացնել նաև հավելված 4-ի ոչ ֆինանսական ցուցանիշների 5-րդ և 6-րդ տողերը։ Անհրաժեշտ է նաև խմբագրել հավելված 5-ի 17-20-րդ կետերը՝ ապահովելու, որ դրանք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին և հաշմանդամության սահմանմանը։ Որպես օրինակ 18-րդ կետում նշվում է, որ «Հայաստանի ողջ տնտեսությունն ընդհանուր առմամբ վնասներ է կրում հիվանդություններ կամ վաղ տարիքից հաշմանդամություն ունեցող անձանց չկատարած նյութական և ոչ նյութական ներդրումների հետևանքով», մինչդեռ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում իրենց ներդրումն ունենալ ոչ թե իրենց առողջական խնդիրների, այլ հասարակության՝ հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումը չընկալելու, վերաբերմունքի և անմատչելիության, համակարգային խտրականության և խարանի պատճառով։ | Չի ընդունվել։ Նշված ձևակերպումը որևիցե կերպ չի ազդում հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության վրա, այլ շեշտադրում է տարբեր առողջական խնդիրների պատճառներով հաշմանդամության առաջացման հակազդմանը հանձնառությունը։ | |
11 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2023 22:44:03 | Որպես ոչ ֆինանսական ցուցիչ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողության երկարելը: Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է նպաստի առողջապահական ծառայությունների անհավասարությունների վերացմանը, ինչի լավագույն ցուցիչը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի տևողությունն է։ Հետազոտությունների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն վաղաժամ մահացության ավելի բարձր ցուցանիշ հաշմանդամություն չունեցող անձանց հետ համեմատությամբ: Օրինակ՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց մոտ մահացության տարբերությունը տղամարդկանց համար կազմում է 20 տարի, իսկ կանանց համար՝ 15 տարի (Thornicroft G. Physical health disparities and mental illness: the scandal of premature mortality. British J Psychiatry. 2011;199:441–2): Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց մահացության տարեկան մակարդակը կրկնակի է ընդհանուր բնակչության համեմատ (Heslop P, Blair PS, Fleming P, Hoghton M, Marriott A, Russ L. The confidential inquiry into premature deaths of people with intellectual disabilities in the UK: a population-based study. Lancet. 2014;383:889–95): Մահացության բարձր մակարդակի հիմնական գործոնը հաճախ առողջապահական ծառայությունների որակն է։ Մահացության մակարդակի վրա ազդող այլ գործոններ են երկրի և անձի անհատական եկամուտները: Օրինակ՝ եթե Ռումինիայում միջին հաշվով ողնուղեղի վնասվածքով մարդիկ պատահարից հետո ապրում են 10,8 տարի, ապա Շվեյցարիայում ապրողները՝ միջինում 26 տարի (Oña A, Strøm V, Lee B-S, Le Fort M, Middleton J, Gutenbrunner C et al. Health inequalities and income for people with spinal cord injury. A comparison between and within countries. SSM Popul Health. 2021;15:100854): | Չի ընդունվել։ Նախագծի հավելված 4-ում նշված ոչ ֆինանսական ցուցանիշների մեջ առկա է «Ոչ վարակիչ հիվանդություններից (հավանական մահվան տարիքը 15-ից 60 տարեկան) մահացության տեսակարար կշիռը ընդամենը ոչ վարակիչ հիվանդություններից մահացության մեջ»։ Քանի որ ոչ վարակիչ հիվանդություններ ունեցողների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում հաշմանդամություն ունեցող անձինք, հետևաբար հավելվածում բերված ցուցանիշն ամբողջությամբ բխում է այդ նպատակադրումից։ |