Add to favourites

Under development

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Արազա» ԲՀԿ 26.12.2022 23:39:24 Օրենքի 15-րդ կետն ուժը կորցչած ճանաչելու որոշմամբ ոտնահարվում են հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների ապահովման իրավունքը, ինչը հակառակ պնդման խտրականություն լինելուց բացի մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հարիր չէ Սահմանադրորեն սոցիալական հռչակած պետությանը: Առաջարկը հստակ չէ, անհասկանալի է, թե որ հոդվածին և որ մասին է հղում տրվում։ Այնուամենայնիվ, եթե առաջարկը վերաբերում է նախագծի 7-րդ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխություն 15-րդ հոդվածում, ապա նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված միջոցառումները կսահմանվեն համալիր ծրագրով և կիրականացվեն այդ փաստաթղթի համաձայն։ Այսինքն, տարեկան ծրագրի բացակայությունը չի ազդի համապատասխան միջոցառումների իրականացման վրա։