Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Արազա» ԲՀԿ 26.12.2022 23:39:24 | Օրենքի 15-րդ կետն ուժը կորցչած ճանաչելու որոշմամբ ոտնահարվում են հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների ապահովման իրավունքը, ինչը հակառակ պնդման խտրականություն լինելուց բացի մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հարիր չէ Սահմանադրորեն սոցիալական հռչակած պետությանը: | Առաջարկը հստակ չէ, անհասկանալի է, թե որ հոդվածին և որ մասին է հղում տրվում։ Այնուամենայնիվ, եթե առաջարկը վերաբերում է նախագծի 7-րդ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխություն 15-րդ հոդվածում, ապա նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված միջոցառումները կսահմանվեն համալիր ծրագրով և կիրականացվեն այդ փաստաթղթի համաձայն։ Այսինքն, տարեկան ծրագրի բացակայությունը չի ազդի համապատասխան միջոցառումների իրականացման վրա։ |