Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Իրավական ակտի հիմնավորումը
|
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
Նախագծերի մշակումը բխում է սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 8-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից
|
2.
|
Առկա իրավիճակը և խնդիրները
|
|
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերը յուրաքանչյուր տարի մշակվում են հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիրը և գրեթե կրկնում են համալիր ծրագրում ներառված միջոցառումները։
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան 2023 թվականի տարեկան ծրագրերի քննարկումների արդյունքում դրանցում ներառվել են միայն բյուջետային ծրագրերը։
Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։
|
3.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Փոփոխություն կատարել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրի վերաբերյալ որոշում ներկայացնելու համար լիազորող նորմ պարունակող օրենքում։
|
4.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
|
5.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
Խուսափել իրավական ակտերում միջոցառումների անհարկի կրկնությունից։
|
6.
|
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները
|
|
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում:
|
7.
|
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
|
|
Նախագիծը փոխկապակցված է չէ ռազմավարկան փաստաթղթերի հետ։
|