ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2․ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերին» բառերը փոխարինել «ծրագրին» բառով։
Հոդված 3․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ․ ենթակետը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը և» բառերով․
Հոդված 5․ Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, իսկ աշխատանքների տարեկան համամասնություններն արտացոլվում են տարեկան ծրագրում» բառերը։
Հոդված 6․ Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7․ Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «և տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառերով։
Հոդված 8․ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով։
Հոդված 9․ Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետում և 7-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով։
Հոդված 10․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից։