Add to favourites

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 19.12.2022 12:43:16 Նախագծով սահմանվող «Կանոններ»-ի՝ 1. 19-րդ կետի «իրականացվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել ««իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կրթության և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառները կանոնակարգով իրավական ակտերով սահմանված կարգով», 2. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Պահեստի շահագործման և սպասարկման գործառույթներում ընդգրկված ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորումը հավաստող փաստաթղթերի տրամադրումն իրականացնում են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունները կամ կազմակերպությունները, որոնց կողմից մշակված ծրագրերը և ուսումնական պլանները հաստատված են կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:»: