Add to favourites

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հանքային պարարտանյութերի պահպանման և անվատանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ՝ հանքային պարարտանյութերի պահպանման և անվտանգ շահագործման վերաբերյալ` մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը և գույքը պաշտպանելու համար` կանխելով այնպիսի գործողություններ, որոնք ապակողմնորոշում են սպառողներին՝ կապված դրանց նշանակության և անվտանգության հետ:

Հիմնական նպատակը շահագործման  գործընթացի ժամանակ առկա լինեն նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավօր օբյեկտի անվտանգ շահագործումը:

  • Discussed

    15.12.2022 - 30.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4209

Print

Suggestions

Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն

19.12.2022

Նախագծով սահմանվող «Կանոններ»-ի՝ 1. 19-րդ կետի «իրականացվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել ««իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կրթության և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառները կանոնակարգով իրավական ակտերով սահմանված կարգով», 2. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝ «Պահեստի շահագործման և սպասարկման գործառույթներում ընդգրկված ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորումը հավաստող փաստաթղթերի տրամադրումն իրականացնում են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունները կամ կազմակերպությունները, որոնց կողմից մշակված ծրագրերը և ուսումնական պլանները հաստատված են կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:»:

See more